Սումգայիթյան դեպքերը լիտվացի լրագրող Գինտարաս Վիսոցկասի հետաքննությամբ
Լիտվական slaptai.lt ինտերնետ պորտալում տեղադրվել է լիտվացի հայտնի լրագրող Գինտարաս Վիսոցկասի «Սումգայիթյան դետեկտիվ» խորագրով հոդվածը: Վիսոցկասը 1988 թվականին տեղի ունեցած սումգայիթյան դեպքերի հետ կապված լրատվական հետաքննություն է անցկացրել:
Նա գրում է. «Սումգայիթ բառը լիտվացիների համար ոչ սովորական, արտասովոր, նույնիսկ երկյուղալի բառ է: Ստիպված ենք խոստովանել, որ մենք լսել ենք պատմվածքներ 1988 թվականին ադրբեջանական քաղաքում կատարված ջարդերի մասին: Սակայն ի՞նչ նպատակով են ադրբեջանցիները Սումգայիթում հալածել հայերին: Հստակ պատասխան չենք կարող ստանալ: Չգիտենք: Երբեք չենք խորհել դրա շուրջ»: Եվ դրանում ոչ մի անսովոր բան չկա, նշում է Գ. Վիսոցկասը: Գրեթե 20 տարի Լիտվային հրամցրել են Հայաստանին ձեռնտու տեղեկատվություններ: Վերջին ավելի քան տաս տարիների ընթացքում անցյալի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կողմի տեսակետը դիտավորյալ, գիտակցաբար ու նպատակադրված կերպով չի ներկայացվել: «Լիտվան միայն հիմա է լսում ադրբեջանական տարբերակի մասին, որն այսօր բնականորեն մուտք է գործում մեր հեռուստաալիքներ, գրադարաններ, կոնֆերենց-դահլիճներ, համալսարաններ, հայտնվում է լրագրերի էջերում»:
Հոդվածում ներկայացվում է իրադարձությունների ժամանակագրությունը, նշվում է, որ դեռ 20-րդ դարի սկզբներին Երևանը եղել է ադրբեջանական քաղաք: «Սակայն այսօր այնտեղ չես կարող հանդիպել ադրբեջաներեն խոսող որևէ մարդու: Այն դեպքում, երբ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ապրում են շուրջ 30 հազար հայեր: «Այդ փաստը խոսու՞մ է արդյոք հայկական հանդուժողականության մասին»,- հարցնում է Գ. Վիսոցկասը:
Այնուհետև հոդվածի հեղինակը գրում է. «Դյուրահավատ, բարյացակամ, երբեք իր հարևանների հանդեպ չար մտադրություն չունեցող ադրբեջանցիների մտքով անգամ չի անցել, ուշադրություն դարձնել այն բանին, որ սումգայիթի հայերը ամեն ամիս գումար են փոխանցել դաշնակցական կազմակերպություններին, որ հաճախ են նրանց մոտ հյուրընկալվում Հայաստանից ժամանած բարեկամները՝ երիտասարդ, ամրակազմ, սև կաշվե թիկնոցներով, ինչպիսին, իմիջիայլոց, գերադասում են կրել ահաբեկչական կազմակերպությունների անդամները: Ուշագրավ է նաև մեկ այլ փաստ: 1988 թվականի փետրվարի 29-ին Սումգայիթում տուժել են բացարձակապես այն հայերը, որոնք փոխանցումներ չեն կատարել՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու նպատակ հետապնդող կազմակերպություններին»,- գրում է լիտվացի լրագրողը:
Նշվում է, որ սումգայիթյան ջարդերը շատ էին անհրաժեշտ ոմանց: Հայաստանի պաշտոնական վարկածը մոտովորապես այսպիսին է. Ադրբեջանցիները փորձում էին վախեցնել հայերին, որպեսզի նրանք հրաժարվեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային հավակնություններից:
Ադրբեջանի վարկածը հակառակն է. հայ ահաբեկիչները՝ որոնց նպատակն է հնարավորինս շատ օտար հողեր զավթել, փորձել են ադրբեջանցիների բացասական կերպար ստեղծել, իբր «նման վայրենիների հետ հնարավոր չէ համատեղ ապրել»: բարեկամության պայմաններում»: Հայկական կողմին անհրաժեշտ էր նաև պատրվակ՝ Ադրբեջանի հանդեպ բացահայտ պատերազմ սկսելու համար:
Ամփոփելով իր հետազոտությունների արդյունքները, լիտվացի լրագրողը գրում է, որ «Սումգայիթ» բառը չպետք է սարսափելի զուգորդություն առաջացնի: Առավել ևս, որ Սումգայիթը հայտնի է իր լեգենդներով:
Գ. Վիսոցկիսը վստահ է, որ «Լիտվային չէր խանգարի, մոտիկից ծանոթանալ՝ սրընթաց զարգացող, միջազգային ասպարեզում մեծ ազդեցություն ձեռք բերած Ադրբեջանի իրողություններին»: