Ալի Հասանով. «Այս իրադարձությունները կազմակերպել էր ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ը»
1988 թվականի փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի դեմ մեծ սադրանք իրականացվեց, որի արդյունքում զոհվեց 32 հոգի, այդ թվում՝ 26 հայ և 6 ադրբեջանցի: Սումգայիթյան իրադարձությունները ԽՍՀՄ-ի Պետական անվտանգության կոմիտեի կողմից նախապես մշակված սցենարի բաղկացուցիչ մասն էին կազմում: Այս իրադարձություններում հատուկ դեր են խաղացել ադրբեջաներենին լավ տիրապետող հայերից բաղկացած խմբերը: Հատկապես մեծ ակտիվություն է ցուցաբերել Էդուարդ Գրիգորյանի գլխավորած խումբը: Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը, ով 80-ական թվականներին զբաղեցնում էր Ժողովրդական պատգամավորների Սումգայիթի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, այդ իրադարձությունների ականատեսն է:
«Այդ իրադարձությունների կազմակերպիչը Գորբաչովն էր: Ես դա պնդում եմ որպես ականատես և ասում եմ որպես պաշտոնատար անձ, ով տեղեկացված է եղել հետաքննության ընթացքի մասին: Մենք կարողացանք ապացուցել ԽՍՀՄ-ի դատախազությանը, որ այս իրադարձությունները կազմակերպվել են ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի կողմից՝ Գորբաչովի կարգադրությամբ: Մենք ներկայացրեցինք բոլոր փաստերը: Սակայն, ցավոք, Սումգայիթում պարեկային ժամ հայտարարվեց: Սումգայիթ բերեցին Կարաև ազգանունով մի գեներալի: Արգելեցին Ադրբեջանի իրավապահ մարմինների մուտքը քաղաք: Հետաքննությունը տանում էր ԽՍՀՄ-ի դատախազությունը: Նրանք իրենց հետ տարան մեր կողմից հավաքված բոլոր փաստերը: Մենք ապացուցեցինք, որ այս իրադարձությունները նրանց կողմից էին կազմակերպվել»,-ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը:
Այդ օրերին ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Սումգայիթում անկարգություններ են ծրագրված: Միաժամանակ Երևանում ցույցեր էին կազմակերպվում Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով: Իրավիճակը ավելի սրվեց, երբ Հայաստանում սկսեցին բռնություններ գործադրել ադրբեջանցիների նկատմամբ: Սակայն զանգվածային լրատվամիջոցները լռում էին այդ մասին: Սումգայիթում դրա մասին իմացան միայն այն բանից հետո, երբ Ղափանից առաջին փախստականները սկսեցին ժամանել Սումգայիթ: Հայաստանում բնակվող ադրբեջանցիների ճակատագրի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար փետրվարի 24-26-ին քաղաքում սկսեցին ցույցեր անցկացնել: Իսկ ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունները հենց դրան էին սպասում: Նրանք անմիջապես Սումգայիթ ուղարկեցին իրենց սադրիչ խմբերին:
«Կազմակերպչական աշխատանքները սկսվել էին ոչ թե 1988, այլ դեռ 87 թվականին: Մենք նույնիսկ դա ապացուցեցինք: 1987 թվականի սեպտեմբերից Սումգայիթում բնակվող հայերը
սկսել են բանկերից հանել իրենց գումարները: Կազմակերպչական աշխատանքները տևել են 4 ամիս: Ո'վ կարող էր դա կազմակերպել: Դա ի զորու էր անել միայն ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ը: Սումգայիթը պատահական չէր ընտրվել: Այս քաղաքում հանցավորության մակարդակը բարձր էր»,-նշել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը:
Մինչ այս իրադարձությունները Սումգայիթում ոչ ոք տեղյակ չէր հայերի իսկական նպատակի մասին: Նրանք դա հասկացան, երբ փետրվարի 29-ին քաղաքում պարետային ժամ հայտարարվեց, երբ կեղծ ցուցմունքների հիման վրա ձերբակալվեցին մեծ թվով ադրբեջանցիներ: Մարդիկ հասկացան, որ Սումգայիթի դեպքերի ժամանակ հայերը սպանվել են հայերի ձեռքերով: Այդ իրադարձություններից ընդամենը մի քանի օր անց՝ մարտի 2-ին, ֆրանսիական հեռուստաալիքները ցուցադրում էին դրանց մասին կադրեր: Անկարգությունների կազմակերպիչները չէին մոռացել նաև նկարահանելու մասին: