ՄԱԿ-ին փաստաթուղթ է ներկայացրել 1988 թ. Սումգայիթի դեպքերի հետ կապված

irevanaz.com

Ադրբեջանի կառավարությունը փաստաթուղթ է ներկայացրել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ 1988 թ. փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված:
Այդ մասին տեղեկությունները տեղադրված են՝ Twitter-ում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում:
Փաստաթղթում ընդգծվում է՝ «պաշտոնական հետաքննությունը հաստատել է, որ 1988 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները նախապատրաստվել և իրականացվել են հայկական ծայրահեղական կազմակերպությունների կողմից՝ Ադրբեջանի հեղինակությունը խարխլելու և Հայաստանի ապօրինի օկուպացման մտադրությունները թաքցնելու նպատակով»:
Փաստաթուղթը Գլխավոր ասամբլեային է ներկայացվել՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Յաշար Ալիևի կողմից:



Читайте также

Оставить комментарий