ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԶԵԿՈՒՅՑԸ ՏԱՐԱԾՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՄԱԿ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Ադրբեջանական կողմի պատրաստած «Կոռուպցիա, փողերի լվացում և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով Հայաստանի կողմից ոչ կոմերցիոն և բարեգործական կազմակերպությունների չարաշահումը» վերնագրով զեկույցը դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զեկույցում ընդգծվում է, որ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի կառավարությունը բազմաթիվ երկրներում գործող հայկական սփյուռքի կազմակերպությունների միջոցով կազմակերպել է անօրինական արշավներ՝ մարդասիրական օգնության անվան տակ և օգտագործելով միջազգային ֆինանսական վճարային համակարգեր՝ նվիրատվությունների հավաքագրման նպատակով: Այդ արշավների շրջանակներում հավաքագրված միջոցներն օգտագործվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար։
Հայաստանի պետական ներկայացուցիչների հայտարարությունների և հայաստանյան հասարակական աղբյուրների տվյալների հիման վրա պատրաստված զեկույցում նշվում է, որ միայն Հայրենական պատերազմի ընթացքում 73 երկրներում հայկական սփյուռքի կազմակերպությունները հավաքել են ավելի քան 170 միլիոն դոլար, որից 110 միլիոնը փոխանցվել է Հայաստանի պետական բյուջե՝ ռազմական ծախսերը հոգալու համար:
Այդ կապակցությամբ Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին իրենց միջազգային պարտավորությունների շրջանակում ձեռնարկել արդյունավետ հակազդեցության միջոցներ՝ իրենց տարածքում գրանցված և վերոհիշյալ անօրինական գործողություններով զբաղվող կառույցների դեմ, որոնք ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խարխլելուն», - ասված է արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ։