Ալի Ահմեդով. «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն մի քանի սցենարներ»
«Առանց միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ հատուկ ազդեցությանը և սանկցիաների՝ անհնարին է նրան ստիպել հրաժարվել օկուպացման քաղաքականությունից»։
Այդ մասին հայտարարել է «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը։
«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն մի քանի սցենարներ»,- նշել է Ահմեդովը։
Նրա խոսքերով՝ հակամարտության կարգավորման առաջին տարբերակը հանդիսանում է խաղաղ ճանապարհը՝ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա ազդելու միջոցով։
«Կարգավորման երկրորդ տարբերակը կայանում է՝ Ադրբեջանի կողմից իր իրավունքների և իրական հնարավորությունների օգտագործման, ուժի կիրառման ճանապարհը», - ասել է Ահմեդովը։
Նա ընդգծել է, որ ուժի կիրառմամբ՝ օկուպացված տարածքնների ազատման համար Ադրբեջանն ունի բոլոր հնարավորությունները, ուժեղ տնտեսություն ու բանակ։