Ադրբեջանի ԱԳՆ. «Այլ պետության դեմ ռազմական ագրեսիա և էթնիկական զտում իրականացրած Հայաստանը, ոչ մի հիմք չունի իրեն ներկայացնել քաղաքակիրթ երկիր»

irevanaz.comՀայկական վարչակարգը՝ ներքին և արտաքին անհաջող քաղաքականության հետևանքով կորցնելով ազդեցությունը երկրի հասարակության վրա և աշխարհում որպես ոչ լուրջ գործընկեր ընկալվելով՝ ի դեմս Նալբանդյանի փորձում է արդարանալ, դրանով հանդերձ օգտագործելով կեղծիք ու զրպարտություն։
Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազոտման ինստիտուտում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը:
Հաջիևի խոսքով, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է Ադրբեջանի հանդեպ այդ երկրի ռազմական օկուպացիան ու ագրեսիան, ինչպես նաև հայկական բռնապետական վարչակարգի ռազմամոլական քաղաքականությունը։
«Հայաստանը այլ պետության դեմ իրագործելով ռազմական ագրեսիա և էթնիկական զտում, մարդկության դեմ հանցագործություն, այդ թվում նաև Խոջալուի ողբերգությունը,  ոչ մի հիմք չունի խոսել խաղաղության մասին և իրեն ներկայացնել քաղաքակիրթ երկիր։ Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համապատասխան անմիջական պատասխանատվություն է կրում Ադրբեջանի հանդեպ օկուպացիայի և ագրեսիայի համար։ Հայաստանը հանդես է գալիս կեղծ հայտարարություններով այն մասին, որ հանդիսանում է հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, բայց դրանով հանդերձ ոչ մի քայլ չի ձեռնարկում ադրբեջանական օկուպացված տարածքներից սեփական զորքերի դուրս բերման կապակցությամբ։ Ընդհակառակը՝ ի հակակշիռ Եվրոպայում սովորական սպառազինության և Վիեննայի փաստաթղթերին՝ օկուպացրած տարածքներում համախմբում է ռազմական տեխնիկա ու անձնակազմ։ Ռազմական զորավարժությունները, որին մասնակցել են անձնակազմի 47 հազար մարդ և ավելի քան 3 հազար միավոր ռազմական տեխնիկա՝ հանդիսանում է դրա ևս  մեկ ապացույցը։ Երևի չունենալով պատկերացում այնպիսի տրամաբանական կատեգորիաների մասին, ինչպես պատճառն ու հետևանքները՝ Է. Նալբանդյանը առավելապես արդարանում է։ Տվյալ կատեգորիաների համապատասխան, Հայաստանի ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի կապակցությամբ ճակատային գծում գործում են դիպուկահարներ և ռազմական միջադեպեր են տեղի ունենում։ Այսպիսով, եթե Հայաստանը դադարեցնի օկուպացիան, ապա չի լինի դիպուկահարների անհրաժեշտություն և չեն լինի ռազմական միջադեպեր»։
ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է պարզ ու վճռական. «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի դիրքորոշումը հիմնվում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Հելսինկիի եզրափակիչ ակտի նորմերի ու սկզբունքների վրա։ Բանակցությունների գործընթացի էությունը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ապահովվի միջազգային իրավունքի հիման վրա։ Հայաստանը հանդիսանում է այնպիսի կողմ, որը նմանակեղծում է բանակցությունները, պարտավորություններ է վերցնում և խախտում է դրանք և ընդհանուր առմամբ բանակցությունները քնարկում է, որպես «մոլի խաղ», ինչը ավելի շատ համապատասխանում է հանցագործ շրջանակներին»։
Հաջիևը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան՝ տիրապետելով ինքնապաշտպանման իրավունքին՝ Ադրբեջանը երկրի աճող տնտեսական ցուցանիշներին և  ՀՆԱ-ին համապատասխան իրավունք ունի ավելացնել սեփական ռազմական բյուջեն։
«Հայասատնի պես աղքատ երկրի ՀՆԱ-ի 4,5 տոկոսը կազմող ռազմական ծախսերը խոսում են այդ երկրի ռազմականացման մակարդակի մասին։ Հայաստանի համար, որի բնակչության 40%-ը ապրում է աղքատության պայմաններում, որը սոցիալ-տնտեսական խնդիրների  հետ կապված ընդհարվել է զանգվածային արտագաղթի հետ՝ դա հանդիսանում է ազգային ողբերգություն։ Խոսելով ռազմական ճարտասանության մասին՝ Է. Նալբանդյանը երևի մոռանում է այն մասին, որ իր երկրի նախագահը հայ  երիտասարդությանը հարևան երկրի հետ պատերազմի կոչ է արել՝ միահամուռ հայտարարություննեով այն մասին, որ կօպուկացնի Ադրբեջանի տարածքների ևս 20 տոկոսը և քաղաքացիական օբյեկտների դեմ կօգտագործի բալիստիկ  հռթիռներ»։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Խոջալուի ցեղասպանությանը մասնակցած Հայաստանի ռազմական դիկտատուրայի վարչակարգը հնարավորության առկայության դեպքում կգնա նաևդրան.
«Սակայն հասկանալով Ադրբեջանի ԶՈՒ-ի հզորության հանդեպ սեփական հնարավորությունները՝ Հայաստանը սահմանափակվում է կեղծիքով ու զրպարտությամբ։ Իբրև «հատուկ գործողության» անցկացման ներկայացման կազմակերպումը՝ ցուցադրել է հայկական վարչակարգի անճարակությունը և սեփական հասարակության մեջ կորցրած ազդեցության վերականգնմանն ուղղված անհաջող փորձ։ Նկատի առնելով խորացող աղետը, հայկական վարչակարգը պետք է գիտակցի սեփական պատասխանատվությունը, հրաժարվի կեղծիքից ու ինքնախաբեությունից և կարգավորման բ իրական քայլեր ձեռնարկի հակամարտության հետ կապված»։



Читайте также

Оставить комментарий