Էլմար Մամեդյարով. «Հայաստանի նախագահը փորձել է ռազմական ուժի կիրառմամբ թաքցնել օկուպացիան»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստում:
Ինչպես հայտնել են ԱԳՆ մամլո ծառայությունում, Է. Մամեդյարովը իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը կրկին հաստատել է՝ գլոբալ շարունակական զարգացման իրագործման վերաբերյալ իր պարտավորությունը:
«Վերջին 10 տարիներին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 3,4 անգամ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տնտեսությունը կազմում է Հարավային Կովկասի տնտեսության 80 տոկոսը: Աղքատության մակարդակը 2004 թ. 49%-ից 2014 թ. նվազել է մինչև 5,3%-ի: Այդ ժամանկաշրջանում գործազրկության մակարդակը նվազել է 10,6 տոկոսից մինչև 5%"-ի,- ասել է Մամեդյարովը:
Նա ափսոսանքով է նշել, որ հայկական կողմը նպատակադրված ձևով հարձակումների է ենթարկում սահմանամերձ գոտու խաղաղ բնակիչներին. «Վերջերս, օկուպացված տարածքներում իրենց հարազատների գերեզմաններ այցելած մի քանի ադրբեջանցի քաղաքացիական անձինք պատանդ են վերցվել, ենթարկվել են տանջանքների, իսկ նրանցից մի քանիսը սպանվել են: Դրա համար էլ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ դիրքորոշում ցուցաբերի և վերջ դնի՝ Ադրբեջանի քաղաքացիական բնակչության հանդեպ հանցավոր գործողությունների անպատժելիությանը»,- ասել է Մամեդյարովը:
Նախարարը հիշեցրել է, որ երկու օր առաջ Հայաստանի նախագահը ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կեղծելով փաստերը և խեղաթյուրելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, փորձել է մոլորության մեջ գցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
«Հայաստանի նախագահը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն օգտագործելով իր նպատակների համար, փորձել է՝ ռազմական ուժի կիրառմամբ թաքցնել հարևան Ադրբեջանի տարածքների օկուպացիան:
Գոյություն չունի որևէ կապ՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի կոնվենցիայում իր արտացոլումը գտած՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների և այն իրավիճակի միջև, որը Հայաստանի նախագահը փորձում է ներկայացնել, որպես Ադրբեջանում ապրող հայերի ինքնորոշման իրավունք: Իրականում ինքնորոշման սկզբունքը պահանջում է՝ վտարված ադրբեջանցիների Լեռնային Ղարաբաղ վերադառնալը և խաղաղության ու բարգավաճման պայմաններում հայերի հետ համատեղ նրանց գոյատևելը Ադրբեջանում: Մենք հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով կհասնենք այդ նպատակին»:
Վերջում Է. Մամեդյարովը ընդգծել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս բանակցությունների միջոցով հակամարտության լուծման օգտին. «Հայստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ մեկ այլ պետության տարածքների օկուպացնելը ելք չէ, իսկ ստատուս քվոյի պահպանելը մեծ սխալ է: Ադրբեջանը երբեք չի զիջի՝ իր տարածքային ամբողջականությունը և օկուպացման արդյունքում իր քաղաքացիների իրավունքների խախտումը: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միանշանակ աջակցելը կարևոր գործոն է, որը Հայաստանին բացատրում է ստատուս քվոյի անընդունելիությունը:
Աշխարհը պետք է հրաժարվի երկակի ստանդարտներից, հակառակ դեպքում նման մոտեցումը կարող է մեզ վերադարձնել անցած դարի մութ ժամանակներին: Պատժամիոցներ պետք է կիրառվեն՝ Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրագործած և մարդկության հանդեպ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ»: