Ֆիկրեթ Սադիխով. «Մեծ խաղաղ համաձայնագրի մասին Օլանդի առաջարկությունը կարող է արդյունք տալ»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ բանակցային գործընթացի շարունակման շահագրգռվածությունը՝ նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի Փարիզում անցկացրած հանդիպման արդյունքն է: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ, նախկին դիվանագետ Ֆիկրեթ Սադիխովը: Ֆրանսիայում նախագահների հանդիպման փաստը նա գնահատել է, որպես դրական։
Փորձագետի կարծիքով, պաշտոնական Բաքուն կրկին անգամ միջազգային հանրությանը ցուցադրել է, որ չնայած բոլոր բարդություններին, պաշտպանում է բանակցային գործընթացը և որ երբեք չի հաշտվի սեփական տարածքները կորցնելու հետ։
«Անշուշտ Ֆրանսիայի նախագահի՝ հակամարտության կողմերին մեծ խաղաղ համաձայնագրի պատրաստման մասին առաջարկությունը, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի հովանու ներքո ռազմագերիների կապակցությամբ տեղեկությունների փոխանակման մասին հայտարարությունը՝ հանդիպումից ստացված ձեռքբերումներ են, որոնք կարող են հետագայում դրական արդյունք տալ։ Իհարկե մեկ կոնկրետ հանդիպումից ինչ որ արմատական փոփոխություններ և գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ ոչ ոք լուրջ ճեխքումային որոշումներ չի սպասել։ Առաջին հերթին, որովհետև մեկ՝ թեկուզ և ազդեցիկ երկրի միջնորդային ջանքերը բավարար չեն բազմամյա վաղեմության բարդ հակամարտությունը լուծել համար։ Երկրորդը՝ շատ կարևոր է հանդիսանում այն փաստը, որ Ֆրանսիայում ուժեղ են հայկական սփյուռքի դիրքերը։
Եթե խոսել ըստ էության, ապա Ադրբեջանը ավելի քան 20 տարիների ընթացքում շփվելով Հայաստանի նախագահի հետ՝ ընդհանուր առմամբ արդեն ցուցաբերում է բարի կամք։ Դրանում գլխավորը Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքի դրսևորումն է։ Փարիզում, ինչպես և Վաշինգտոնում հիանալի հասկանում են, որ մենք երբեք չենք զիջի մեր դիրքերը և մինչև հաղթական ավարտը կպաշտպանենք մեր պետության տարածքային ամբողջականությունը և հատկապես այս դիրքորոշումն են հերթական անգամ լսել մեր եվրոպացի գործընկերները»,- նշել է Ֆ. Սադիխովը։
Դրա հետ մեկտեղ, նախկին դիվանագետը մեծ նշանակություն է տալիս ստատուս-քվոյի անընդունելիության մասին Օլանդի հայտարարությանը, որը միանշանակորեն համընկնում է պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ։
«Ցավոք այդ առաջարկություներին անմիջապես պետք է հաջորդեր օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրս բերման մասին հայտարարությունը, որի մասին Օլլանդը ցավոք՝ լռել է։ Կոպիտ ասած՝ «Ա» ասելուց հետո Ֆրանսիայի նախագահը «Բ»-ն չարտասանեց, դրա համար էլ նման թերասությունը պարզաբանություն չի մտցնում Ֆրանսիայի դիրքորոշման մեջ: Փարիզից, ինչպես նաև միջազգային հանրությունից մենք առավել վճռական քայլեր ենք ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին»,- եզրափակել է քաղաքագետը։