Իլհամ Ալիև. «Հայաստանում խուճապ և վախի մթնոլորտ է տիրում՝ բնակչության արտահոսքը գնալով ուժեղանում է»

irevanaz.com«Ադրբեջանական բանակը արժանի հակահարված հասցրեց հակառակորդին: Սպանվեցին տասնյակ օկուպանտներ, նրանց սադրանքը ձախողվեց:

Այդ սադրանքի պատճառները նույնպես պարզ են. Սոչիի հանդիպման նախօրեին Հայաստանի ղեկավարությունը փորձեց Ադրբեջանի վրա ճնշում գործադրել և ստիպել համաձայնվել իրեն ձեռնտու պայմաններին: Սակայն, դա նրանց մոտ չստացվեց: Ընդհակառակը, Սոչիում Ադրբեջանի դիրքերը ավելի ուժեղ էին՝ ի շնորհիվ ադրբեջանցի զինվորների և սպաների արիության, որոնք ջախջախիչ հարված հասցրեցին հակառակորդին, որից նրանք դեռ չեն կարողանում ուշքի գալ», - Բեյլագանի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:        
Պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանում խուճապ և վախի մթնոլորտ է տիրում: Ամենաբարձր մակարդակով էլ խոստովանում են, որ բնակչության արտահոսքը գնալով ուժեղանում է:
«Այդ գործընթացը վաղուց է սկսվել: Ուղղակի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններն արագացրին այն: Տասնյակ հազարավոր հայեր անվերադարձ լքում են իրենց երկիրը, արտագաղթը գնալով ավելի մեծ թափ է հավաքում: Որպես արտագաղթի հիմնական պատճառ՝ Հայաստանի իշխանությունները մատնանշում են արտերկրում հզոր սփյուռքի առկայությունը:
Նրանք վերջերս նույնիսկ խոստովանեցին, որ դրա հիմնական պատճառներից մեկն էլ ղարաբաղյան հակամարտությունն է: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունը խոստովանում է, որ դեմոգրաֆիկ ճգնաժամի հիմնական պատճառը վախն է:
Հայաստանի հանրությունը վախի մեջ է: Բնականաբար, նրանց համար վախի մշտական աղբյուր են հանդիսանում օրեցօր հզորացող Ադրբեջանն ու հզոր ադրբեջանական բանակը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:



Читайте также

Оставить комментарий