ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՋԱԽՋԱԽԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԻ» - ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՋԱԽՋԱԽԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԻ» - ՏԵՍԱՆՅՈՒԹՀայերը, ԱՄՆ-ում գտնվող իրենց հովանավորների շնորհիվ գնել են ռազմական նշանակության սարքավորումներ ու տեղադրել շփման գծի երկայնքով: Խոսքը գնում է դիտողական համակարգերի մասին:
Սակայն, մեզ համար դա մեծ խնդիր չէ: Հայերն այդ համակարգերը տեղադրել ու հետ են քաշվել՝ որպեսզի մեր հրաձգային զենքի համար հասանելի չլինեն: Սակայն, մենք ունենք նաև ներգործության այլ մեթոդներ: Մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ միայն առաջ: Խնդիրը միայն նրանում է, որ նրանք շփման գծի մերձակայքում բնակավայր չունեն: Դրա համար էլ իրավիճակը սրվելուն պես հայերը սկսում են գնդակոծել մեր բնակավայրերը՝ խախտելով միջազգային օրենքներն ու նորմերը: Սա նրանց զինանոցում գտնվող միակ միջոցն է»:           
Այս մասին CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Մեր հրետանին, մեր հրթիռային համակարգերը ի զորու են խոցել հակառակորդի ենթակառուցվածքը, տեխնիկան, սպառազինությունը և կենդանի ուժը՝ նրա վերահսկողության տակ գտնվող ողջ տարածքի խորությամբ: 
Այսօր ադրբեջանական բանակն ունի գերժամանակակից տակտիկական, թևավոր հրթիռներ, համազարկային կրակի համակարգեր:  
Մենք ունենք իսրայելական «Lora» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր, որոնք աշխարհում լավագույններից են: Մենք ունենք բելառուսական «Պոլոնեզ», որի հեռահարությունը կազմում է 300 կմ: Մենք ունենք նաև այլ հրթիռներ, որոնք կարող են խոցել 120, 150 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները - ունենք թուրքական արտադրության «Գասըրղա» կառավարվող հրթիռներ:
Այսինքն ադրբեջանական բանակը հաշված օրերին հակառակորդին ջախջախելու բոլոր հնարավորություններն ունի: Այս մասին նրանք շատ լավ գիտեն», - ասել է Զաքիր Հասանովը:

 



Читайте также

Оставить комментарий