Ադրբեջանի ՊՆ-ն կրկին նախազգուշացրել է Հայաստանին
Վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքերը և ադրբեջանական բնակավայրերը ինտենսիվ կրակի են ենթարկվում Խանքենդիից դեպի հյուսիս գտնվող Բալլըջա գյուղում տեղակայված զորամասից:
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, չնայած միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների միջոցով նախկինում արված նախազգուշացումներին՝ հակառակորդը շարունակում է գնդակոծել ադրբեջանական բնակավայրերը:
«Մենք հերթական անգամ նախազգուշացնում ենք հակառակորդին, որ համաչափ միջոցներ ենք ձեռնարկելու Բալլըջայում գտնվող դիրքերի դեմ», - հայտնել են ՊՆ-ից: