Սինան Օհան. «Պատերազմը չի լինի տևական, այն կշարունակվի մի շաբաթից ոչ ավել»

irevanaz.comԹուրք քաղաքագետ Սինան Օհանը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության վերջին դեպքերի գնահատմամբ: Նրա կարծիքով, հակամարտության կարգավորման շուրջ վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանը նպատակ է հետապնդում հակամարտության կարգավորումը խաղաղ գործընթաց ձգձգել մինչև 2015 թվականը, որպեսզի նշի այսպես կոչված ցեղասպանության 100 ամյակը և մինչև այդ ժամանակը՝ հաղթող դուրս գալ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան գործընթացից:

«Դրա համար էլ Հայարտանը խաղալու է բանակցային գործընթացի հետ, իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել շատ անցանկալի հետևանքների, և ես նույնիսկ չեմ բացառում պատերազմի վերսկսվելը, որովհետև ինչպես Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններն են ցույց տալիս, Բաքվի համբերությունը սպառվում է», - հայտարարել է Թուրքիայի միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքերով, միակ երկիրը, որը դեռ կարող է Հայաստանի վրա ճնշում գործադրել, հանդիսանում է Ռուսաստանը: Դրա հետ մեկտեղ, նա նշում է, որ Ռուսատանը ինքն էլ միատարր չէ, այնտեղ կան տարբեր ուժեր, այդ թվում նաև ուժեղ հայկական լոբբի: Դրա համար էլ, Սինան Օհանի խոսքերով, ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանի դիրքորոշումից:

«Բաքվին ուրիշ ելք չի մնում՝ բացի նրանից, որ այդ գործը ինքը կատարի, քանի որ մեծ տերությունները չեն կարողանում ստիպել Հայաստանին՝ դուրս գալ օկուպացված տարածքներից», - նշել է թուրք քաղաքագետը:

«Իհարկե, պատերազմը՝ իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը չէ, սակայն Հայաստանը այլ ընտրություն չի թողնում Ադրբեջանին: Հայաստանը ինքն էլ է հասկանում, որ ուշ, թե շուտ, դա կարող է տեղի ունենալ, դրա համար էլ որքան հայտնի է ինձ, Հայաստանի իշխանությունները արգելել են երիտասարդների ու բժիշկների՝ երկրի սահմաններից դուրս գալը», հավելել է Սինան Օհանը: Այն հարցին, թե պատերազմի վերսկսման դեպքում կարող ե՞ն միջամտել մյուս երկրները, թուրքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը պատասխանել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Ադրբեջանը լիովին իրավունք ունի մաքրել իր երկիրը օկուպանտներից:

«Եթե Ադրբեջանը ռազմական գործողությունները տեղափոխի Հայաստանի տարածք, իհարկե մյուս երկրները կարող են միջամտել, բայց դա պետք չէ Ադրբեջանին, նրան անհրաժեշտ է իր տարածքների ազատումը: Ընդ որում, պատերազմը չի լինի տևական, այն կշարունակվի մի շաբաթից ոչ ավել, սակայն այդ ընթացքում Հայաստանը պետք է զգա Ադրբեջանի ուժը»,- ընդգծել է Սինան Օhանը:



Читайте также

Оставить комментарий