Հայկական բանակի զինվորները գոմեշի միս են ուտում, իսկ Սարգսյանը ասում է, թե մենք հզոր բանակ ունենք

irevanaz.comԱյսօր, արդեն միջազգային հանրությանն էլ է հայտնի Հայաստանում իշխանության՝ կաշառակերության ու ինքնակամության վրա հիմնված լինելը: Ներկայիս հակաժողովրդավարական իշխող ուժերի հատուկ ջանքերի շնորհիվ՝ երկրում անիշխանությունը, պաշտոնյաների ինքնակամությունը ծանր վիճակի մեջ գցելով ժողովրդին, խմում է նրա արյունը:

Ներկայումս, որոշ նյութական հնարավորություններ ունեցող հայերը՝ գլուխներն առնում, փախչում են Սարգսյանից: Ժաղովուրդն ապրում է մեծ հուսահատության ու նույնիսկ հասարակական քաոսի վիճակում:

Հայաստանի իշխանությունները ասում են թե «երիտասարդները ոչ միայն մեր ապագան, զարգացումը, պետականության ապահովողն է, նա միևնույն ժամանակ մեր հզոր բանակի երաշխիքն է»: Տեսնես ամեն պահ պատերազմի վտանգի առաջ դեմառդեմ կանգնած հայակական բանակը՝ ամբողջովին պատրաստ է՞ դրան: Այս հարցին՝ իշխանության ներկայացուցիչների նայելով մեր աչքերի մեջ՝ ստախոսելով, կպատասխանեն. «Հայաստանը շատ հզոր բանակ ունի»: Սակայն, ճշմարտությունը՝ հակառակն է ասում:

Սերժ Սարգսյանի անիմաստ քաղաքականության հետևանքով, Հայաստանը՝ ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների, դեռ կռվում է տնտեսական ճգնաժամի հետ:

Երկրում ստեղծված անարխիան, միայն նյութական ծանր պայմաններում գտնվողներին բանակ ներգրավելը և տնտեսական դժվարությունները, բացասական ազդեցություն են գործում բանակի դրության վրա: Հայկական բանակում տեղի ունեցող դասալքության, մահվան, ծեծի, կաշառքի, ինքնասպանության դեպքերը և մյուս ռազմական հանցագործությունների թիվը՝ 2009 թվականի հունվար-մարտ ամիսների հետ համեմատած՝ այս տարի աճել է 30 տոկոսով: Դրա հետ կապված՝ Հայաստանում գործող ռազմական թեքումով ոչ պետական կազնակերպությունները, այդ թվում նաև «Զինվորների մայրեր» ընկերությունը հետաքրքիր փաստեր են բացահայտել:

Ընդհանրապես, նախկինում, որպես պաշտպանության նախարար՝ բանակը վատթարագույն վիճակի բերած իսկ այսօր՝ նախագահի պաշտոնում գտնվող Սարգսյանը, բանակն այնպիսի դրության մեջ է գցել, որ եթե վիճակն այդպես շարունակվի, ապա հայկական բանակը շատ կարճ ժամանակում կքայքայվի:

Անտանելին միայն բանակում տիրող «դեդովշինան», կաշառքի դեպքերը չեն, միևնույն ժամանակ հայկական բանակի մատակարարման հարցերում էլ կան կաշառակերության լուրջ դեպքեր: Տեղերում անցկացվող ստուգումների ժամանակ՝ բացահայտվել են զինվորականների սննդի օրաբաժնում՝ Իրանից, Չինաստանից, Մալայզիայից և Սինգապուրից բերված, ժամկետանց, անորակ սննդամթերքի օգտագործվելը: Պարզվել է նաև, որ զինվորական անձնակազմի առավոտյան և երեկոյան կերակրաբաժնում կարագի փոխարեն տրվում է մարգարին, կովի ու խոզի մսի փոխարեն Հնդկաստանից ու Ավստրալիայից բերված կենգուրույի, զեբրայի, գոմեշի և ծագումը հայտնի չեղող՝ այլ կենդանիների միս, ժամկետանց ձուկ ու կովի մսից պահածոներ, առողջությանը լուրջ վնաս հասցնող ոչ պիտանի հավի բուդ: Պատահական չէ, որ 2007-2008 թվականների ընթացքում այս բանակի անձնակազմի շրջանում ստամոքսա-աղիքային, մաշկային և դիզենտերիա հիվանդությունների քանակը երկու անգամ ավելացել է:

Այժմ ձեռքներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք, ո՞վ կցանկանա ծառայել նման բանակում: Բնականաբար՝ ոչ ոք:



Читайте также

Оставить комментарий