Հայկական քարոզչական մեքենան սկսում է տեղապտույտ տալ
Հայկական քարոզչական մեքենան սկսում է տեղապտույտ տալ: Օրեցօր ավելի դժվար է դառնում սնել «հայոց բանակի անպարտելիության մասին» առասպելը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ այդ առասպելի հեղինակները՝ ի դեմս Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած ղարաբաղյան կլանի ղեկավարների՝ Սերժիկ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և «Կոմանդոս» մականունով Արկադի Տեր-Թադևոսյանի, ով Խոջալուի ցեղասպանության կազմակերպիչներից էր, շատ լավ գիտեն, որ հայկական բանակի ժամանակավոր հաջողությունները մեծ հաշվով պայմանավորված էին արտաքին ռազմական աջակցության հետ: Բայց այսօր ժամանակները փոխվել են և արդեն չի կարելի ասել, թե Հայաստանը, որի անկախությունը արդեն նոմինալ բնույթ է կրում, ունի ռազմական հզորություն: Ինչ հզորության մասին կարելի է խոսել, եթե հենց նույն «Կոմանդոսը» ապավինում է միայն օտարերկրյա ռազմական բազային և ղարաբաղի լեռներին, որի լանջերով վազելով՝ 20 տարի սրանից առաջ նա հրամայում էր սպանել անզեն ադրբեջանցիներին՝ կանանց, երեխաներին և ծերերին:
Հայ գեներալը դեռ ապրում է անցյալի հիշողություններով և չի ուզում հաշտվել իրականության հետ: Այս տարիների ընթացքում Ադրբեջանը վերածվել է արագ տեմպերով զարգացող ուժեղ տարածաշրջանային խաղացողի, ով ի վիճակի է միջազգային ասպարեզում պաշտպանել իր շահերը:
Այսօր Ադրբեջանն ունի ժամանակակից բանակ, որն ապահովված է գերժամանակակից սպառազինությամբ: Իսկ հայաստանում գնալով խորանում է տնտեսական ճգնաժամը, ահագնանում է արտագաղթը: Հասարակ հայերը արդեն չեն հավատում իշխանական առասպելներին և չեն ուզում իրենց մաշկի վրա զգալ Ադրբեջանական բանակի հզորությունը:
Տեսանելի ապագայում դա տեղի կունենա՝ եթե ղարաբաղյան բանակցությունները մնան անարդյունք: