Իլհամ Ալիև. «Ես ուզում եմ, որպեսզի մենք ղարաբաղյան հարցը լուծենք առանց արյունահեղության»

irevanaz.comԱդրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Բարդա քաղաք կատարած այցի շրջանակներում հանդիպել է
մարզի  հասարակության հետ: Անդրադարնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին Իլհամ Ալիևը նշել է.
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը՝ ես անձամբ չեմ կասկածում, որ մենք կհասնենք այդ հարցի լուծմանը, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Իմ լավատեսության պատճառները հայտնի են՝ Ադրբեջանի հաջող, սրնըթաց զարգացումն յուրաքանչյուր ոլորտում՝ տնտեսության, սոցիալական խնդիրների լուծման, ռազմական շինարարության, մեր երկրի միջազգային դիրքի ամրապնդման մեջ՝ այսինքն այսօր Ադրբեջանն ու Հայաստանը անհամեմատելի են։ Մենք առաջ ենք գնում, իսկ նրանք նահանջում են, անկում են ապրում։ Մեր տնտեսությունը աճում է, իսկ նրանց տնտեսությունը փաստորեն կաթվածահար վիճակում է։ Մեր բնակչությունն աճում է, իսկ այնտեղ նկատվում է ազգագրական աղետ, կարելի է ասել չկա բնական աճ, և միևնույն ժամանակ ընթանում է երկրից մարդկանց զանգվածային արտագաղթ։ Միայն նրանց պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ տարվա առաջին կիսամյակում մոտավորապես 70-80 հազար մարդ ընդմիշտ լքել  է երկիրը։ Ինչու՞։ Անվստահության պատճառով, չկա աշխատանք, չկա արդարություն, և նրանց զավթողական քաղաքականությունը՝ առաջին հերթին մեծ վնաս է հասցնում հենց նրանց։ Մենք հույս ենք տածում, որ նրանք վերջապես դա կհասկանան և մեր հողերը կազատեն խաղաղ ճանապարհով։ Եթե հասկանան, ապա առաջին հերթին պատմական ծառայություն կմատուցեն իրենց ժողովրդին։ Եթե չհասկանան, ապա ամբողջապես համոզված եմ, որ մենք ցանկացած ճանապարհով կվերադարձնենք այդ հողերը, կվերադառնանք այդ հողերի վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը կվերականգնվի։
Բնական է, դուք գիտեք, որ այդ անարդարությունը տանջում է մեզանից յուրաքանչյուրին։ Որովհետև դա պատմական անարդարություն է, անարդարություն իրավական, քաղաքական տեսակետից։ Քսան տարի է, ինչպես Հայաստանը խաղաղ բանակցությունների բոլոր փուլերում ավերում է բոլոր հուսադրող միտումները։ Հենց որ  մի քիչ մոտենում ենք պայմանավորվածությանը՝ տարբեր առիթներով կամ փորձում են շեղվել բանակցություններից, կամ էլ ընդհանրապես հրաժարվել դրանից։ Դրա համար էլ ահա արդեն քսան տարի է, ինչ մեր փախստական հայրենակիցները տառապում են։ Դա իհարկե շատ ծանր իրավիճակ է մեր ժողովրդի համար։ Սակայն միևնույն ժամանակ կա պատմություն և կա պատասխանատվություն պատմության առջև։ Լեռնայի Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է։ Դրա համար էլ մենք պետք է ձգտենք, որպեսզի հակամարտության լուծումը լինի լիիրավ, Ադրբեջանի ինքնիշխանությունը լինի ամբողջապես ապահովված։ Բնական է՝ Լեռնային Ղարաբաղը, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, պետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ, ուրիշ տարբերակ չի քննարկվում, և մենք պետք է ձգտենք, հասնել այդ տարբերակին։ Կարող է պատահել, որ բանակցությունները շարունակվեն ևս որոշ ժամանակ, ես դա չեմ բացառում։ Բայց այդ բանակցությունների վերջում մենք կվերադառնանք այդ հողերը։
Ես իհարկե ուզում եմ, որպեսզի մենք դա անենք առանց արյունահեղության։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք, և մենք պատրաստ են ցանկացած տարբերակի։ Այսօր մենք ունենք ոչ միայն հզոր տնտեսություն, այլ նաև հզոր բանակ։ Շատ հզոր է և  ռազմական ներուժը, և մարդկային ներուժը, և հայրենասիրության զգացումը։ Այսօր առավոտյան Թերթերում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ ես մեկ  անգամ ևս ասել եմ, որ գիտելիքները, կրթությունը, պրոֆեսիոնալիզմը իհարկե շատ կարևոր են երիտասարդության համար, բայց նույն աստիճանի կարևոր է հայրենասիրությունը։ Կապը հայրենիքի հետ, հավատարմությունը հայրենիքի նկատմամբ՝ այս ամենը մեր հասարակության մեջ կա, և այս բոլոր գործոնները կպայմանավորեն մեր հաղթանակը։
Մենք հայերին արդեն հաղթել ենք միջազգային ասպարեզում։Ադրբեջանի  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ ընտրվելը հանդիսանում է Հայաստանի պարտություն։ Չմիացման շարժման մեջ արդեն 120 երկրներ ոչ միայն աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այլև հակամարտության կարգավորումը տեսնում են միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Մնացած բոլոր միջազգային կազմակերպություններում մեր հեղինակությունը աճում է։ Ադրբեջանը տարածաշրջանում հեղինակություն ունի, և մենք առաջիկայում ևս կօգտվենք մեր ազդեցությունից, հնարավորություններից, որպեսզի էլ ավելի մեկուսացնենք Հայաստանին։ Նրանք առանց այն  էլ մեկուսացված են բոլոր միջազգային նախագծերից, և մենք բնական է հետագայում ևս կշարունակենք այդ քաղաքականությունը։ Մենք պետք է էլ ավելի ուժեղ լինենք։ Եթե ուժեղ լինենք, ապա հարցը կգտնի իր լուծումը։
Դրա համար էլ ես Ղարաբաղի տարածաշրջանում  մեկ  անգամ ևս ուզում եմ իմ կարծիքը հայտնել այդ հարցի կապակցությամբ։ Ես բազմիցս անգամ այդ մասին ասել եմ. Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է, և կմնա որպես ադրբեջանական հող, և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշայում, Խանքենդիում»։



Читайте также

Оставить комментарий