Իլհամ Ալիև. «Մենք Խանքենդիում կբարձրացնենք Ադրբեջանի դրոշը»

irevanaz.com«Հետագա ամիսներին, տարիներին մեր արտաքին քաղաքականության ոլորտում աշխատանքներն էլ ավելի շատ կլինեն, մեր կապերն ավելի ընդարձակ կդառնան։
Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ մեր սկզբունքային դիրքորոշումը հիմնված է արդարության և միջազգային իրավունքի վրա։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների առարկա։ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Ես այդ մասին չեմ կասկածում»։
Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ 2012 թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված Նախարարների խորհրդի նիստում։
Պետության ղեկավարը նշել է, որ բանակցային գործընթացում նկատվում է որոշակի լճացում։ Չնայած նրան, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որի մեջ մեկ անգամ ևս  հաստատվել է ստատուս քվոի անընդունելիությունը. «Առայժմ ստատուս քվոն փոխող կոնկրետ, իրական քայլեր չեն ձեռնարկվում։ Բայց դա անխուսափելի է։ Ստատուս քվոն պետք է փոխվի։ Եվ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, և Եվրոպական Միության Խորհրդի նախագահը՝ գտնվելով Բաքվում, և ԵԱՀԿ-ի նախագահը, և մյուս միջազգային կազմակերպությունները և քաղաքագետները բազմիցս անգամ հայտարարել են ստատուս քվոի անընդունելիության մասին։ Դա շատ գնահատելի հայտարարություն է։ Ստատուս քվոի փոփոխությունը նշանակում է զավթված հողերից հայկական օկուպացիոն ուժերի դուրս բերում։ Զավթված հողերից այդ օկուպացիոն ուժերի դուրս բերման հետ մեկտեղ, բանակցային գործընթացում դրական միտումները՝ իհարկե էլ ավելի կուժեղանան, և այդ հարցը  կարճ ժամանակում կլուծվի»,- ասել է նա։
Նախագահն ասել է, որ բոլոր քաղաքական ու դիվանագիտական ձգտումների հետ համատեղ, Ադրբեջանը զարգացնում է իր ռազմական հզորությունը։ «Մենք ստեղծել ու կստեղծենք հզոր բանակ։ Հզոր բանակը որոշակիորեն ուժեղացնում է մեր դիրքերը բանակցությունների ժամանակ։ Ընդլայնվում են Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները։ Ադրբեջանը դառնում է հզոր երկիր ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև համաշխարհային մասշտաբով։ Բնական է՝ մեր տնտեսական, ֆինանսական և միևնույն ժամանակ քաղաքական ռեսուրսները կնպաստեն հարցի արդարացի լուծմանը՝Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Աճում են և մեր տնտեսությունը, և մեր արժութային պահուստները, և մեր բնակչությունը։ Վերջին տվյալների համաձայն՝ Ադրբեջանի բնակչության թիվը հասել է արդեն 9,3 միլիոն մարդու։ Ինչ  վերաբերում է Հայաստանին, ապա՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում այդ երկիրը  մշտապես լքել է 80 հազար մարդ։ Մինչև տարվա վերջն այդ թիվը կհասնի մոտավորապես 170-200 հազար մարդու։ Այսչպիսով, մի քանի տարի անց՝ ժողովրդագրական վիճակն ընդհանրապես կդառնա որոշիչ պահ։ Պատահական չէ, որ իմ վերջին ելույթներում ես այդ հարցին հատուկ ուշադրություն եմ հատկացնում։ Ադրբեջանում ժողովրդագրականվիճակը լավ է, դրական է, առկա է բնական աճ։ Սակայն ես համարում եմ, որ այդ աճը պետք է էլ ավելի ուժեղացվի։ Այդ աճի խրախուսման և բնակչության աճի ապահովոման համար, երևի պետք է ընդունվեն լրացուցիչ միջոցներ։ Մեր տնտեսությունը, արդյունաբերական հզորությունը, ֆինանսային հնարավորությունները մեզ հնարավորություն կտան՝ աշխատանքով ապահովվել կրկնակի անգամ ավել մարդկանց, քանայժմ, և ստեղծել բոլոր հնարավորությունները։
Իհարկե, դա կլինի։ Այսօր 9,3 միլիոն է։ Մի քանի տարի հետո կլինի 15 միլիոն, 20 միլիոն։ Այսինքն այդ գործընթացը գնում է և կգնա։ Մենք արդեն այժմ՝ որոշ լրացուցիչ միջոցների ձեռնարկմամբ պետք է էլ ավելի շատ խրախուսենք այդ գործընթացը։
Ինչ  վերաբերում է Հայաստանին, ապա հնարավոր է, որ  նրա ղեկավարները ուրախանում են նրանով, որ բնակչությունը պակասում է։ Չէ որ այնտեղ չկան ոչ աշխատատեղեր, ոչ տնտեսություն, ոչ արդյունաբերություն, ոչ մի ապագա։ Որքան քիչ լինի բնակչությունը, այնքան քիչ կլինի կառավարության վրա ընկնող բեռը։ Սա՝ մի մոտեցում է։
Մեր մոտեցումը բոլորովին այլ  է։ Մեր տնտեսությունը, արդյունաբերական հզորությունը և քաղաքական կամքը թելադրում է, որ Ադրբեջանի բնակչությունը պետք է աճի։ Դա անհրաժեշտ է ոչ միայն հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հարցի կարգավորման համար՝ մենք կլուծենք այդ հարցը և Ադրբեջանի դրոշը կբարձրացնենք Խանքենդիում՝ բայց և ընդհանուր առմամբ ապագայի համար։ Քանի որ այսօր ողջ աշխարհում՝ ցավոք՝ շատ դեպքերում միջազգային իրավունքի նորմերը չեն գործում։ Միջազգային իրավունքի նորմերը անտեսվում են։ Առաջին դիրք է դուրս գալիս ուժի գործոնը։ Իրականում նման պատկերը յուրահատուկ է եղել միջնադարին։ Ուղղակի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ նոր աշխարհակարգի հաստատումից հետո, միջազգային իրավունքի նոր կանոններն ընդունվել են հիմունքների կարգավիճակով։ Այդպես է դրված գործը նաև այսօր։ Սակայն հայացք գցելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող միտումներին ու գործընթացներին, մենք տեսնում ենք, որ երբեմն իրագործվում են քայլեր, որոնք արմատապես հակասում են միջազգային իրավունքի նորմերին, առաջին դիրք է առաջադրվում ուժի գործոնը։ Ով ուժեղ է՝ նա ճիշտ է։ Դա մեր ընտրությունը չէ, բայց ցավոք, այդ մասին վկայում են աշխարհում գնացող գործընթացները։ Իսկ ուժեղ լինելու համար՝ անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն, ռազմաարդյունաբերական ներուժ և մեծ բնակչություն։ Դրա համար էլ մենք պետք է լրջորեն զբաղվենք այդ հարցերով։ Մինչև հիմա այդ գործընթացները ունեցել են բնական բնույթ։ Ուղղակի երկրի տնտեսական աճի հետ մեկտեղ, բնական աճը նույնպես, ինչպես ասվում է՝ դառնում է առավել ինտենսիվ։ Մենք դա տեսնում ենք վիճակագրական տվյալներում։ Վերջին տարիների ընթացքում ծնելիությունը եղել է ավելի բարձր, քան 10-15 տարի առաջ։ Սա հարց է, որն անմիջապես կապված է տնտեսական ու սոցիալական գործոնների հետ։
Սակայն, կրկնում եմ՝ մենք այդ հարցին պետք է մոտենանք նոր պրիզմայի միջոցով։ Ադրբեջանի բնակչությունը պետք է աճի էլ ավելի բարձր տեմպերով»,- ասել է նա։
Խոսելով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության մասին նախագահը նշել է, որ վերջին ժամանակներում՝ պետությունը, կառավարությունը, մեր դիվանագիտությունը, հասարարկական կազմակերպությունները, մեր սփյուռքային կազմակերպությունները շատ բան են արել՝ Խոջալուի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ։
«Դա շատ կարևոր ու նշանակալից հարց է։ Արդեն երեք երկրներ՝ Կոլումբիան, Մեքսիկան ու Պակիստանը՝ Խոջալույի ողբերգությունը պաշտոնապես ճանաչել են, որպես ցեղասպանություն։ Վստահ եմ, որ այդ գործընթացը պետք է շարունակվի և կշարունակվի: Մեր դեսպանատները՝ իհարկե և պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները, տվյալ հարցի կապակցությամբ կշարունակեն իրենց ջանքերը։ Խոջալույի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչող երկրների թիվն  աստիճանաբար կավելանա»,- ընդգծել է պետության ղեկավարը։



Читайте также

Оставить комментарий