ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ԲԱՐՁՐ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՄՆ-Ի ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՍԿԱ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի հավատարիմ գործընկերը էներգետիկ ոլորտում։ Լավ ավանդույթների վրա հիմնված և ամուր հիմքի վրա կառուցված մեր համագործակցությունն այս ոլորտում այսօր հաջողությամբ շարունակվում է։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունությանը և զարգացմանը ծառայող հսկա նախագծերի իրականացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը», - ասվում է նամակում։