ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՈՂՋ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Նա այցով գտնվում է Ադրբեջանում՝ մասնակցելու «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի կերպով վտարված ադրբեջանցիների համար» համաժողովին: