ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼՈՒ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտի 16-ին Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության արտակարգ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հերթական հայտարարությունը՝ ստերով և զրպարտություններով լի, նպատակ է հետապնդում շարունակել քողարկել օկուպացիոն քաղաքականությունը, որը Հայաստանը վարել է շուրջ 30 տարի, ինչպես նաև Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ արդեն իսկ իրականացված և հնարավոր սադրանքները։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Հայաստանը 30 տարվա օկուպացիայի ընթացքում նպատակաուղղված ոչնչացրել է մեր հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, պատմական և կրոնական հուշարձաններ, թալանել է մեր բնական ռեսուրսները: Հայկական ագրեսիայի արդյունքում անհետ կորել են մեր շուրջ 4 հազար քաղաքացիներ: Հայաստանն այսօր էլ շարունակում է ականապատել Ադրբեջանի տարածքները, հրաժարվում է ամբողջությամբ դուրս բերել հայկական զորքերը ադրբեջանական տարածքներից՝ խախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները, խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը: Ադրբեջանցի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացրած Հայաստանը միանգամայն անհիմն կերպով փորձում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի՝ հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի պահանջը ներկայացնել որպես «տարածքային պահանջներ» և «ագրեսիայի նախապատրաստում»։
Բացի այդ, հայկական կողմը, որը նպատակաուղղված կերպով փոխել է հազարավոր ադրբեջանական տեղանուններ Հայաստանի տարածքում, տարիներ շարունակ ջնջել Ադրբեջանի հետքերը, ոչնչացրել մեր պատմական հուշարձանները՝ դրանով իսկ հայկականացնելով Ադրբեջանի պատմական հողերը, այժմ կեղծավորաբար փորձում է Արևմտյան Ադրբեջան արտահայտության օգտագործումը ներկայացնել որպես միջազգային իրավունքի խախտում:
Հայաստանը, որը շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում ավերել է 9 քաղաք և հարյուրավոր գյուղ, էթնիկ զտումներ է իրականացրել մոտ 1 միլիոն ադրբեջանցիների նկատմամբ, խոչընդոտում է նրանց՝ իրենց տներ վերադարձին, բարոյական իրավունք չունի խոսել փախստականների և հարկադիր վերաբնակների իրավունքների մասին։
Ադրբեջանը սկսել է քայլեր ձեռնարկել իր տարածքում ապրող հայ բնակիչներին վերաինտեգրելու ուղղությամբ։ Ադրբեջանը երկխոսության մեջ է հայ բնակիչների հետ և արդեն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Իսկ հայկական կողմը, ընդհակառակը, կտրականապես մերժում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի երկխոսության առաջարկը։
Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ և շարունակում է իր երեսպաշտ քաղաքականությունը: Ադրբեջանական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդդեմ Հայաստանի ցանկացած սադրանքի»,- ասել է Այխան Հաջիզադեն։


Читайте также

Оставить комментарий