ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, կովկասյան տարածաշրջանում իրադարձությունները։
Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել ընդլայնել Թեհրանի և Բաքվի միջև համագործակցությունը։
Արաղչին նշել է, որ Բաքվի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը Թեհրանի քաղաքականության առաջնահերթություններից է։
Նրանք խոսել են նաև մի շարք միջազգային հարցերի շուրջ։


Читайте также

Оставить комментарий