ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ․ ԷՐԴՈՂԱՆ
Անկարան, բնականաբար, ցանկանում է համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, Էրդողանը, մասնավորապես, պատասխանել է. - «Այդ հարցում որոշում կայացնողն Իլհամ բեյն է, ոչ թե ես։ Բնականաբար, մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք ցանկանում ենք տեսնել այդ հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»։