ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ Է. ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ
«Երևանի և Բաքվի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է», - արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ այդ տարածքային պահանջներն «ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին Հայաստանի սահմանադրության տեքստում, որը բացահայտ հղում է կատարում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը կոչ անող Անկախության հռչակագրին»։
«Հայկական կողմի տրամաբանությունը, որը ձգտում է անտեսել այս խնդիրը, վկայում է, որ այդ երկիրը հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն չունի։ Այն փորձում է այս տարբերակը որպես պահեստային պահել, որպեսզի հետագայում կրկին ագրեսիա իրականացնի Ադրբեջանի դեմ», - հայտարարել է Այխան Հաջիզադեն։