ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԷՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ»
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, մասնավորաբար Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակումները։
«Բոլորին են հայտնի այն պայմանները, որ առաջ է քաշել հայկական կողմը Ալմա-Աթայի հռչակագրին միանալու ժամանակ, և որին նրանք մշտապես հղում են կատարում։ Հայտնի է այն օրենսդրական ակտերի մասին, որոնք դեմ են Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչմանը», - հայտարարել է Հաջիզադեն։
«Այն հանգամանքը, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին ու ստանձնած պարտավորություններին հայկական կողմը երեք տարի շարունակ ընդդիմանում էր հաղորդակցության ուղիների բացմանը, համաձայնության գալու նպատակով հարցի գործնական լուծման որևէ տաբերակ չէր առաջարկում, այլ ընդամենը հանդես էր գալիս մի շարք պոպուլիստական հայտարարություններով, տարածաշրջանում համագործակցությանը չնսպաստող գործոններից մեկն է», - նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։