ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջնորդը բավարար է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված առաջընթացը՝ ընդգծելով, որ դրական արդյունք է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից։
Ռեջեփ Էրդողանը շեշտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը, և որ տարածաշրջանը պետք է համաձայնության գա։
Ադրբեջանի վարչապետ Ասադովը Թուրքիայում է պաշտոնական այցի շրջանակներում։