ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«30 տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի հետ վարել է բանակցություններ, որոնք ոչ մի արդյունք չեն տվել: Եվ միայն մեր ռազմական հզորության ու ադրբեջանցի զինվորների ոգու շնորհիվ է հնարավոր դարձել վերականգնել տարածքային ամբողջականությունը», - ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ բանակցությունները և միջնորդական ջանքերը հանգեցրել էին սոսկ հակամարտության սառեցման: «Բայց մենք դրան համաձայն չէինք: Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը ռազմի դաշտում, զոհաբերելով մեր 3 հազար որդիներին», հայտարարել է Ադրբեջանի նախագահը: