ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՉԻ ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ ԲԱՅՐԱՄՈՎ-ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրը որոշելու համար։
Այս մասին  ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ հանդիպումը սպասվում է մոտ ապագայում։ Հաջիզադեի խոսքով, կա պրակտիկա, որ հանդիպման ստույգ ժամկետները հայտարարում է հյուրընկալող երկիրը:
Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը չի հստակեցնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ բանակցությունների ժամկետները։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը չի անդրադարձել նաև հունիսի 12-ին սպասվող Բայրամով-Միրզոյան հանդիպման հետաձգման պատճառներին։


Читайте также

Оставить комментарий