ՄՈՍԿՎԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԼԱՎՐՈՎ-ԲԱՅՐԱՄՈՎ- ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՐՑԸ
Մոսկվան քննարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման հարցը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ շեշտելով, որ տվյալ հարցի քննարկումը գտնվում է Կրեմլի ուշադրության կենտրոնում։ Այլ մանրամասներ Ռյաբկովը չի հայտնել:
«Ցանկանում ենք առավելագույնս օգտագործել ռեսուրսները, որ ունենք առկա համաձայնությունների շրջանակներում դեպի կայունացում հետագա առաջընթացի համար հարթակների և ձևաչափի տրամադրման տեսանկյունից», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: