ԼԱՎՐՈՎ. ԱՅՆ ՄԵԹՈԴԸ, ՈՐՈՎ ԵՐևԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ, ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանին ուղղված հարցեր կան այն առնչությամբ, թե ինչպես են երկրի իշխանությունները հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։ Լավրովի խոսքով, ըստ ՏԱՍՍ-ի, Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել։
«Մենք, ինչպես դուք, այս մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավված են լինում նման դեպքերում, չեն օգտագործվել։ Սա հայկական կողմի որոշումն է»,- ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ այն մեթոդը, որով Երևանը որոշել է մասնակիցներին տեղեկացնել հանդիպման չեղարկման մասին, «հարցեր է առաջացնում»։
Ռուս նախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջադեպերը կշարունակվեն, եթե կողմերից մեկը հրաժարվի կապ հաստատել։
«Այդ միջադեպերը, որոնք անխուսափելի են ցանկացած կոնֆլիկտում, և որոնք, իհարկե, պետք է օպերատիվ դիտարկել և փորձել կարգավորել դրանք, կշարունակվեն նույնիսկ ավելի երկար, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցվցած փուլից։ Դա երբեք ոչ մեկին օգուտ չի բերել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий