ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ 4-ՕՐՅԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայուն ներգրավվածությունը 4-օրյա բանակցություններում, Թվիթերում գրել է տարածաշրջանում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։
Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով, նաև նշել է ԵՄ բանագնացը՝ շեշտելով՝ Եվրամիությունը շարունակում է մնալ Բաքվի և Երևանի կողքին, աշխատել գործընկերների հետ՝ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները չորս օր Վաշինգտոնում քննարկեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ ԱՄՆ-ն պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները դրանք «կառուցողական» որակեցին։ Պաշտոնական Վաշինգտոնը ևս հայտարարեց, որ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց է տեսնում։