ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԳՅՈՒՂԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՐԱՄԱՏՆԵՐ ՓՈՐԵԼ

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական անօրինական զինված կազմավորման անդամները գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ փորձել են խրամատներ փորել Ֆուզուլի Յուխարա Վեյսելի բնակավայրի ուղղությամբ։
«Մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են», - ասվում է հաղորդագրությունում։
Այլ մանրամասներ ադրբեջանական կողմը չի հաղորդել:


Читайте также

Оставить комментарий