ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ «ՏՐԱՆՍ-ԿՈՎԿԱՍ» ՆԱԽԱԳԾՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կներգրավվի «Տրանս-Կովկաս» նախագծում, հաղորդում է Anadolu-ն։
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը ծրագրում են օգտագործել տարածաշրջանի հաղորդակցական հնարավորությունները՝ կազմակերպելով եռակողմ և քառակողմ փոխգործակցության մեխանիզմներ։
«Հյուսիսային միջանցքին այլընտրանք չունենալով՝ մենք աշխատում ենք «Տրանս-Կովկաս» նախագծի բացման վրա։ Հուսով եմ, որ ապագայում, երբ մենք սկսենք իրականացնել ծրագիրը, մեզ կմիանա նաև Հայաստանը»,- ասել է Չավուշօղլուն։


Читайте также

Оставить комментарий