ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻՆ. ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Վրաստանն իսկապես չեզոք, օբյեկտիվ և անաչառ միջնորդ է հայ-ադրբեջանական հարաբերություններում:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիական միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Եռակողմ հանդիպումների կազմակերպումը բխում է մեր շահերից, որովհետև այս տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք այս տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի»,- ասել է Վրաստանի վարչապետը։