ՄԵՎԼՅՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԲԱՆԱԳՆԱՑՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայ և թուրք բանագնացների հանդիպումներն այսուհետ տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում։
«Մենք ներկայումս բանակցում ենք, թե վստահության ամրապնդման ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Հայաստանի հետ։ Մեր հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, բայց, ցավոք, արտասահմանում: Հաջորդ բանակցությունները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում», - հայտարարել է Չավուշօղլուն և հավելել, որ Անկարան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։