ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻ ՄԱՍԸ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ. ԱՅՆ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է հայրենակիցների հետ, որի ընթացքում անդրադարձել է հայկական սփյուռքին:
Նա արտասահմանում ապրող թուրքերին կոչ է արել ավելի կազմակերպված լինել, գրում է Anadolu գործակալությունը:
«Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, պետք է մի քիչ էլ ցույց տանք այս միասնությունը: Մենք ԱՄՆ-ում ստեղծեցինք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը շատ արդյունավետ աշխատանք սկսեց մեր երկրի դեմ հայկական սփյուռքի զրպարտությունների դեմ: Մենք ամեն ինչ անելու ենք այս կազմակերպությունը Եվրոպայում ամրապնդելու համար: Մենք կարող ենք ավելի արդյունավետ լինել Ֆրանսիայում քաղաքականության մեջ: Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, և այս հայկական սփյուռքի մի մասը բարի նպատակներ չունի. այն դեմ է Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը թշնամական վերաբերմունք ունի լավ հարաբերությունների հաստատման դեմ: Մենք ակնկալում ենք, որ ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ», - ասել է Չավուշօղլուն: