ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՊԻՏԻ ԿՆՔՎԵՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
«Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պիտի կնքվեն և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու» ։
Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ առաջին նախագահի, ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանն ու կուսակցության ղեկավարությունը․
«Նիկոլն է ու մեկ-երկու հոգի գիտեն, թե Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդ է տալիս։ Ես, Քոչարյանը, Սարգսյանը այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան,ազատվել, ապա կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից, սա միամտություն է։ Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»,-ասել է առաջին նախագահը։
Տեր-Պետրոսյանի կարծիքով Փաշինյանն էլ է վախենում ստորագրի։ Ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պիտի ասեն՝ թուրք, դավաճան։