ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՔՐԴՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայաստանը խախտել է իր և միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության երկու անդամների։ Այս մասին ասվում է Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի տարածած հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է քրդական ANF գործակալությունը, հայտարարության մեջ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա:
Նշվում է, որ վերջիններս «Հայաստանի հետ սահմանի շրջանում բախվել են հայկական պետության ուժերի հետ 2021 թվականի օգոստոսին, բացասական իրավիճակը կանխելու համար կշռադատված են գործել, սակայն ձերբակալվել են, կալանավորվել և նրանց մեղադրանքներ են առաջադրվել»:
Հայտարարության մեջ ասվում է նաև. «Այսկերպ փոխանցումը խայտառակություն է Հայաստանի համար»:
Ըստ ՀՀ դատական տեղեկատվության համակարգում հրապարակված տեղեկության՝ վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենք-զինամթերքի մաքսանենգության համար:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին նրանց դատապարտել է 7 տարվա ազատազրկման, ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:


Читайте также

Оставить комментарий