ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԱՍԵԼՈՎ՝ ՄԵՆՔ ԿՈՆԿՐԵՏ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԻՑ - ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ղարաբաղի մարզում վերջին լարվածությունը ծագել է մի քանի օր առաջ։ Հայրենական պատերազմի ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մենք մի քանի անգամ ականատես եղանք իրավիճակի սրմանը։ Այս բոլոր իրադարձությունների պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելն է»։
Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է TRT Haber-ը։
«Պարտավորությունները չի կատարում» ասելով՝ մենք կոնկրետ նկատի ունենք հայկական զինված կազմավորումների դուրսբերումը Ղարաբաղի մարզից։ Որովհետև Հայաստանը նման պարտավորություն ունի եռակողմ հայտարարությամբ։ Երբ խաղաղապահ ուժերը մտան տարածաշրջան, հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է լքեին այդ հողերը։ Սակայն, նրանք դեռ մնում են այնտեղ։ Օգոստոսի 3-ին այս կազմավորումները հերթական սադրանքն իրականացրեցին, ինչի արդյունքում ադրբեջանական բանակի զինծառայող զոհվեց: Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի Զինված ուժերը նույն օրը սկսեցին «Հատուցում» գործողությունը։ Ղարաբաղի մարզում հակառակորդին ջախջախիչ հարվածներ հասցվեցին: Գործողությունը դադարեցվեց երեկոյան՝ միջնորդների բազմաթիվ կոչերի արդյունքում»,- ընդգծել է արտգործնախարարը։
Նրա խոսքով,  Հայաստանը արգելակում Զանգեզուրի միջանցքի մասին համաձայնագրի կատարումը:
«Տարբեր պատրվակներով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելը ճիշտ մոտեցում չէ։ Սա ոչ մեկի, հատկապես Հայաստանի շահերից չի բխում։ Հույս ունենք, որ Հայաստանը վերջապես դա կհասկանա։ Այս հարցերը պարբերաբար քննարկվում են։ Կան պահեր, որոնք չեն բացահայտվում։ Սակայն Ադրբեջանի դիրքորոշումը Ռուսաստանի և Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն է։ Օկուպացիայի ավարտից հետո մենք առաջարկեցինք սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին հրապարակավ հայտարարելով՝ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Տարվա ընթացքում Ադրբեջանի կոչը մնաց անպատասխան. 2022 թվականի սկզբին Ադրբեջանը նախանշեց ապագա խաղաղության պայմանագրի հետ կապված հիմնական սկզբունքները և ուղարկեց Հայաստան։ Այս փաստաթղթում նշված բոլոր կետերը համապատասխանում են միջազգային իրավունքին, պետությունների տարածքային ամբողջականությանը»,- ասել է նախարարը։



Читайте также

Оставить комментарий