2021Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9.6%
ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 9.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.7%:
Ըստ ՎԿ-ի՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.8%-ով, իսկ ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գավառ քաղաքներում:
Հրապարակված վիճակագրությունից պարզվում է, որ 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9%, 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7% գնաճ, իսկ մրգի և բանջարեղենի գնաճն համապատասխանաբար կազմել է 4.8% և 16.4%:
Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2 գրանցվել է 20.6% գնաճ, մսամթերքը՝ է 8.0%:
Ըստ հրապարակման՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1% թանկացում: