ՌՈՒՍԻՖ ՀՈՒՍԵՅՆՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ադրբեջանը չունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Բաքվի Թոփչիբաշևի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը՝ պնդելով՝ Ադրբեջանում քննարկվում է տրանսպորտային կապուղիների զարգացման հարցը։
Օրեր առաջ Իրանի արտգործնախարարը Մոսկվայում հայտարարեց, որ Թեհրանը մտահոգություն ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ և անթույլատրելի է «տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը»։
«Ազատությունը» Հուսեյնովից մասնավորապես հետաքրքրվել է ո՞րքան լուրջ է այս սպառնալիքը, արդյո՞ք կարծում է, որ նման բան կարող է տեղի ունենալ:
«Ես ծանոթ եմ հայկական խոսույթների հետ և սոցցանցերում հաճախ տեսնում եմ գրառումներ, որ «Ադրբեջանն ու Թուրքիան միասին ուզում են բաժանել իրար մեջ Հայաստանը և այլն»: Կարծում եմ, որ այն, ինչ պաշտոնական քննարկվում է Ադրբեջանում, ինչ քննարկվում է կառավարության կողմից, կայանում է հետևյալում. հակամարտությունը ավարտված է, հարցը փակված է, այսուհետ մենք կզարգացնենք կապերը, տրանսպորտային կապուղիները: Իհարկե նման իդենտիկ նախագծերը այժմ չեն ծրագրվում ոչ Բաքվում, ոչ էլ Անկարայում», - ասել է Ռուսիֆ Հուսեյնովը:


Читайте также

Оставить комментарий