Էլնուր Ասլանով. «2011թ. Հայաստանի համար կդառնա բազմաթիվ խնդիրների տարի»

irevanaz.comՀարցազրույց՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովի հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք տնտեսական իրավիճակը Հայաստանում:
- Հայաստանում իրավիճակը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, կարելի է բնութագրել մեկ բառով՝անկումային: Դա արդեն մի բան է, որը դուրս է եկել լճացման  սահմաններից, որի մեջ վերջին տասնամյակների ընթացքում գտնվում է Հայաստանը:

Դրան ավելացնենք նաեւ՝ երկրում օրեցօր վատացող ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վիճակագրությունը:
Այսօր Հայաստանը՝ ըստ Forbes-ի, հանդիսանում է աշխարհում երկրորդ ամենավատ տնտեսություն ունեցող երկիրը: Երկրում արձանագրվել է ավելի քան 50%-ի  գնաճ, իսկ 2011 թ. արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 3 մլրդ 900 մլն դոլար՝ այսինքն ավելի քան 44%: Ընդ որում, այս ցուցանիշը մշտապես աճում է, քանի որ ներմուծումը, որը կազմում է Հայաստանի տնտեսության հիմքը, գերազանցելով արտահանմանը՝ հանգեցնում է պարտքի աճմանը: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում արդյունաբերության աճը ամբողջությամբ գտնվում է աղետալի մակարդակում եւ չի գերազանցում 5%-ը:

Չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը լիովին կախված է արտաքին դոնորներից, ինչպես ի դեմս սփյուռքի, այնպես էլ տարբեր ֆինանսական օգնության ծրագրերից, ապա գործազրկության իրական մակարդակը գերազանցում է ավելի քան 30%-ը: Սա հիմնականում պայմանավորված է արտագաղթի հետ, որովհետեւ Հայաստանի քաղաքացիների զանգվածային արտահոսքի արդյունքում՝ երկրում աճում է տարեց մարդկանց թիվը, եւ այսօր համաձայն առկա չափանիշների՝  Հայաստանը համարվում է ծերացող  ազգ:

Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամը հիմնականում պայմանավորված է նաեւ ծնելիության մակարդակի անկումով, որը միանշանակ կապված է ցածր կենսամակարդակի եւ խոր տնտեսական խնդիրների հետ:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝  2010 թ. ծնելիության գործակիցը կազմել է 1,38, այն դեպքում, երբ հասարակ արտադրության համար անհրաժեշտ է 2.11: Հայաստանի բնակչության աճը յուրաքանչյուր տարի կազմում է 13-14 հազար մարդ: Եթե հաշվի առնենք միգրացիայի բացասական հաշվեկշիռը, որը 2008 թ. կազմել է 23 հազար մարդ,  2009 թ.՝ 25 հազար, իսկ 2010 թ.՝ 29.8 հազար մարդ, ապա Հայաստանում ժողովրդագրական անկումը ավելի մեձ է, քան ակնհայտը:

Ինպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի բարդությունների մասին խոսում է, օրինակ, «Հայաստանում միգրացիոն հոսքերի վրա կառավարման ուժեղացումը» ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի People in Need կազմակերպության հայկական մասնաճյուղի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից բարձր դասարանցիների միջեւ անցկացվող հարցումը: Այն ցույց է տվել, որ երիտասարդների 70 տոկոսը պատրաստ է  հեռանալ Հայաստանից եւ հաստատվել արտասահմանում:

Այս իրավիճակում, հաշվի առնելով պաշտոնական վիճակագրությունը, 2050 թ. Հայաստանի բնակչության թիվը կնվազի մինչեւ 2,33 միլիոն: Սակայն այդ թվերը վերաբերում են միայն պաշտոնական վիճակագրությանը, որը վկայակոչում  է պաշտոնական քարոզչությանը: Իսկ իրական ցուցանիշները թույլ են տալիս եզրահանգել, որ 2050 թ. եւ գուցե ավելի վաղ, երկրում կմնա ոչ ավելի քան 1 միլիոն մարդ:

Անշուշտ, Հայաստանի ղեկավարությունը կարող է ցուցադրել ցանկացած թվեր եւ փորձել ապացուցել հակարակը, սակայն հայկական ընտանիքում ծնելիության մակարդակը , որտեղ երկրորդ երեխա ունենալը դարձել է անընդունելի շքեղություն, վառ օրինակ է՝ Հայաստանի պետության իրական հետադիմության:

Այսպիսով, 2011 թ. Հայաստանի համար կդառնա բազմաթիվ խնդիրների տարի, որովհետեւ երկիրը անխուսափելիորեն գնում է դեպի աղքատություն: Երկրում գնաճը ընդհանրապես  չի կարգավորվում, եւ չնայած պաշտոնական հռետորությանը, դրա ցուցանիշը՝ ըստ 2011 թ. արդյունքների, կլինի երկանիշ թվով եւ ավելի բարձր, քան 2010 թ. արձանագրված՝ 9.4% գնաճը:

Ակնհայտ է, որ Հայաստանը, որպես պետություն, ապրում է իր ամենաբարդ շրջանը, երբ անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ եւ կառուցողական քայլեր: Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նրանից կախված է ոչ թե  իշխող վերնախավի նեղմիտ շահերը, այլ հայ հասարակության կենսական կարիքները: Այն, ինչ որ Հայաստանի ղեկավարությունն այսօր անում է իր սեփական ժողովրդի նկատմամբ, հանդիսանում է հանցագործություն, որի համար պատմությունը եւ ապագա սերունդը կդատապարտի նրան:

- Ազդե՞լ է արդյոք տնտեսական ոլորտի  իրավիճակը՝ Հայաստանի ներքաղաքական տարածության վրա։

- Հայաստանը, որպես պետություն, ունի մի շարք յուրահատուկ գծեր, որոնք տարբերում են նրան աշխարհի մնացած պետություններից։ Առաջինը՝ հայկական քաղաղական նախաբեմում գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք իրենց շարքերում շատ անդամներ ունեն Հայաստանի սահմաններից դուրս, քան Հայաստանում։

Նման քաղաքական հարթակները, ինչպես «Դաշնակցություըն», «Ժառանգությունը» և «Ռամկավար Ազատակաըն» մեծ աջակցություն են ստանում հայկական սփյուռքի կողմից, քան  Հայաստանում, իսկ նրանց խորհրդարանում ներկայությունը հանդիսանում է որոշակի դեկորացիա, այսպես ասած իշխող սփյուռքի խմբի ժեստ։

Իշխող կոալիցիան բաղկացած է պաշտոնյաների խմբից, որոնք հեշտությամբ փոխում են իրենց ղեկավարներին։ Դա եղել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահից հետո և կրկնվել է Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո։ Այսինքն, հույս դնել գաղափարազուրկ ու անխիղճ դիմազուրկ կուսակցության իշխող կոալիցիայի վրա՝ ներկա նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող։

Մյուս կողմից, Հայաստանի քաղաքական տարածությունը, ինչպես և տնտեսությունը հագեցված են այսպես ասած՝ «կիսահանցագործ օլիգարխներով», որոնք քաղաքականության մեջ իրենց ներկայությամբ իրագործում են իրենց սեփականության, այս կամ այն ոլորտում մենաշնորհ կարգավիճակի պաշտպանման խնդիրները, ինչպես նաև ազդեցությունը քաղաքական վերնախավի վրա։

Հատկապես այդ խմբերն են այսօր վերահսկում Հայաստանի տնտեսության այդ ոչ շատ ոլորտները։ Թեև այդ անձանց ազդեցության ոլորտի վրա կարճատև հայացքը ցույց է տալիս, թե որքան պրիմիտիվ ու  տարրական տեսք ունի «հայկական օլիգարխների» բիզնեսը։

Հայաստանում օլիգոպոլիայի  առկայությունը խոստովանում են   և Համաշխարհային բանկը, և մյուս միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցները, նույնիսկ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան՝ տիկին Մարի Իվանովիչը։

- Վերջին իրադարձությունները փոփոխություններ են ցուցադրել Հայաստանի իշխանությունների և ընդդիմության հարաբերություններում։ Ինչում՞ն է Ձեր կարծիքով դրա պատճառը։

- Հարկավոր է նշել, որ վերջին վեց ամսվա  ընթացքում, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմության նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի հարաբերության մասնակի թուլացումը պատահականություն չի հանդիսանում։ Սերժ Սարգսյանը ընտրվելուց հետո, վերջին երեք տարվա ընթացքում նշանակություն չի տվել Հայկական Ազգային Կոնգրեսին (ՀԱԿ), անտեսել է նրա պահանջները, քանի որ իր թիկունքում, իր խմբում վտանգ չի զգացել։

«Ֆուտբոլային դիվանագիտության» թատերականացված ներկայացումից, հայ-թուրքական նորմալացման կապակցությամբ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո, Ղարաբաղում ընդհատակյա հրոսակախմբի մասնակից և միտինգի ցրելը  կազմակերպած, որի ժամանակ սպանվել է  Հայաստանի 10 քաղաքացի՝ Սարգսյանի մոտ առաջացել է՝ իր նկատմամբ Արևմուտքի հարաբերության փոփոխման ցանկություն։

Այդ նկատառումով, երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը նոր ներկայացում է սկսել, որը և հանդիսանում է այսպես կոչված «ՀԱԿ-ի հետ երկխոսություն»։ Այդ «սերյալների» խնդիրը, ինչպես այն կոչել են հենց Հայաստանում, հանդիսանում է մեկը մյուսի՝ Ռոբերտ Քոչարյանի, «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունների քաղաքական մրցակիցների դուրս մղելու կապակցությամբ՝ փոխադարձ օգնության կազմակերպում։ Սեփական ժողովրդի նկատմամբ ինչպես իշխանությունների, այնպես էլ  ընդդիմադիր բլոկի երկերեսանությունը՝ նույն ՀԱԿ-ի ընդդիմադիր առաջնորդների կողմից սվիններով է ընդունվել։

Կարծում եմ, որ ՀԱԿ-ից դուրս եկած արևմտամետ քաղաքագետների հիման վրա «Ազատ ժողովրդավարություն» նոր քաղաքական կազմավորման ստեղծումը՝ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխարհաքաղաքական հակամարտության մթնոլորտ կստեղծի։

Սակայն երկխոսության գործընթացի երկարաձգումը ցուցադրում է, որ Հայաստանի ներկա քաղաքական վերնախավը տվյալ գործընթացը օգտագործում է բնակչության դժգոհության և «թավշյա հեղափոխության» վտանգի համահարթեցման համար։ Թուրքիայի տարածքային վտանգների և Ադրբեջանի նկատմամբ չհիմնավորված ռազմական ճարտասանության կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանի վերջին անպատասխանատու հայտարարությունը կոչված է՝ Հայաստանում ստեղծել «թշնամու կերպար»- դա ծայրահեղության վերջին ապաստարանն է, որը իշխում է Հայաստանում 2008 թվականից։

- Հետ չի մնում նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղին, որը հաջողացնում է փչացնել հարևանների հետ հարաբերությունները։

- Հարևանների հետ հարաբերություններում Հայաստանը դարձել է մի երկիր, որը ելնում է «ինձ ամեն ինչ,  մյուսներին՝ ոչինչ» քաղաքականությունից։ Արտասովոր է, որ նման վերաբերմունքը նա ցուցաբերում է ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ, որի տարածքները օկուպացրել է և որի հետ նա պատերազմում է,այլ  նաև այն երկների հետ, որոնք կենսականորեն կարևոր են նրա համար։ Ամբողջությամբ  վերցրած, հայկական ղեկավարության անտրամաբանական և անհետևողական մոտեցումը՝ մտքի խռովություն է ցուցաբերում այդ երկրի քաղաքական վերնախավի միջավայրում։

Սերժ Սարգսյանի՝ երիտասարդներին Թուրքաիայի նկատմամբ տարածքային պահանջների կոչը՝ դա Հայաստանի բոլոր հարևանների համար նրա ագրեսիվ էության և դրա կոնկրետ անցկացման ազդանշան է, այն առումով, թե Հայաստանի ղեկավարությունն իր երկիրն ինչպիսին է տեսնում ներկա ժամանակ և ապագայում ՝ տարածքային հավակնության  պահանջ առաջ քաշելով հարևանների նկատմամբ, և, նման ձևով ցանկացած ժամանակ նորից հակամարտություն ստեղծել՝ հանուն իր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ամբիցիաների։

Տպավորություն է ստեղծվում, որ հայկական քաղաքական վերնախավը մինչև վերջ չի գնահատել այն պատմական շանսը, որի արդյունքում ստեղծվել է հայկական պետականությունը Կովկասում։ Արդունքում այսօր Հայաստանն ինքը իրեն աշխարհաքաղաքականորեն մեկուսացրել է։

Բոլոր   տարածաշրջանային պետությունների հետ բարիդրացիական հարաբերւթյունների բացակայությունը, հարևանների նկատմամբ մշտական տարածքային պահանջները, կրոնական հարցերը վաճառքի օբյեկտ դարձնելու մշտական փորձերը՝ Հայաստանին վերածել են ոչ միայն Հայրավային Կովկասի խոցելի հանգույցի, այլ նաև տարածաշրջանի անկայության ամենահավանական գործոնի։



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


Բարեւ իրևան՝
Ես ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ միշտ հետևում եմ ձեր հրապարակումներին: Ձեր նյութերը մեծամասնությամբ արտացոլում են մեր իրականությունը: Դուք ճիշտ եք՝ Սերժիկը ու նրա ղարաբաղցի ավազակները Հայաստանը թալանում են: Եթե նա նորից կընտրվի, ապա վայ մեզ:
Հուսով եմ՝ 2013 լավ տարի կլինի մեր ժողովուրլների համար:
Շնորհակալություն: