ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՖԻԶՈՒԼԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՎԱՅՐԷՋՔ ԿԿԱՏԱՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

Ադրբեջանական ծագումով ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռեզա Դեգատին՝ Ֆիզուլիի Միջազգային օդանավակայանում իրականացվող աշխատանքները արտացոլող լուսանկաներ է հրապարակել:
Նա լուսանկարները տեղադրել է Instagram-ի իր էջում:
Դեգատին նշել է, որ 2020 թվականի հոկտեմբերից մինչ օրս նկարահանում է Ղարաբաղի օկուպացիայի ընթացքում կատարված ավերածությունները, սակայն նրան չի հաջողվել լուսանկարել դրանց կեսը:
«Մինչդեռ ազատագրումից անմիջապես հետո սկսված վերականգնման աշխատանքները, ինչպես նաև նոր ծրագրերը, ցուցադրում են տարածաշրջանի պայծառ ապագան:
Հիմնական խոչընդոտը հանդիսանում է՝ հայերի կողմից տեղադրված միլիոնավոր ականները, նույնիսկ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո՝ օկուպանտ երկրի կառավարությունը հրաժարվում է ականապատ դաշտերի քարտեզները տրամադրել, ինչը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը և հանգեցնում խաղաղ բնակիչների զոհվելուն, ինչպես նաև ձգձգում է վերակառուցման աշխատանքները:
Բայց այստեղ իրականացվող աշխատանքը հրաշք է հանդիսանում, աշխարհում ոչ մի տեղ մի քանի ամսվա ընթացքում օդանավակայան չի կառուցվում, ինչպես Ֆիզուլիում:
Առաջին ինքնաթիռը այստեղ վայրէջք կկատարի սեպտեմբերի 5-ին: Հետևեք իմ հրապարակումներին՝ «Ղարաբաղի վերածննդի» մասին ավելի շատ պատմություններ իմանալու համար», - գրել է աշխարհահռչակ լուսանկարիչը:


Читайте также

Оставить комментарий