ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՕՐԻՆԱԿ Է

Այս մասին ասել է Ա. Մերկելը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած իր ելույթի ժամանակ:
«Կարևոր է պահպանել համատեղ ընդունված օրենքները: Այս օրենքները պետք է կիրառվեն խաղաղությանը սպառնացող վտանգի դեպքում: Այս օրենքները պետք է կիրառվեն, երբ չկա հարգանք պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Կարելի է բերել Լեռնային Ղարաբաղի օրինակի: Այս պահին Եվրոպայի խորհուրդը պետք է կարևոր դեր խաղա: Եվրախորհրդի բոլոր ինստիտուտները պետք է միմյանց հետ համագործակցեն այս գործում », - ասել է Մերկելը: