Էլմար Մամեդյարով. «Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածքներ գրավելու համար ուժի կիրառումն անընդունելի է»
«Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածքներ գրավելու համար ուժի կիրառումն անընդունելի է և բոլոր պետությունները պարտավորություն ունեն չճանաչել օկուպացիայի արդյունքում ստեղծված իրավիճակը»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Գործադիր կոմիտեի արտահերթ վիրտուալ նիստում, որն անցկացվել է ԱԳ նախարարների մակարդակով:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա՝ Արևելյան Երուսաղեմը ճանաչելով որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք: