Վիտալի Արկով. Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը արդեն լուծված հարց է

irevanaz.com

«Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների Ադրբեջանին վերադարձնելու հարցը արդեն լուծված է: Հրաժարվելով սկսել այդ գործընթացը՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ձգտում է սրել իրավիճակը շփման գծում»:
Այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ, «PolitRus» պորտալի ղեկավար Վիտալի Արկովը:
Նրա խոսքով, հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմա գնդակը Երևանի դաշտում է: Հենց Երևանն է՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խուսափում կատարել Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: Հայկական կողմը հրաժարվում է սկսել օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջանին վերադարձնելու գործընթացը: Այսօր բանակցությունների առարկան Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակն է: Այստեղ կարող են քննարկվել տարբեր տարբերակներ: Սակայն, հարակից շրջանների Ադրբեջանին վերադարձնելու հարցը արդեն լուծված է», - ընդգծել է քաղաքագետը:



Читайте также

Оставить комментарий