Վլադիմիր Եվսեև. «Կորոնավիրուսի հետ կապված այս անորոշության ժամանակամիջոցում իրավիճակի սրացում Լեռնային Ղարաբաղի գոտում ամենայն հավանականությամբ չի լինի»
Ես կարծում եմ՝ ենթադրություններ անելու ու երևակայելու անհրաժեշտություն չկա: Ադրբեջանը լուրջ խնդիր ունի, Ռուսաստանն էլ ունի այդ խնդիրը, Հայաստանն էլ:
Այս մասին կորոնավիրուսի թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
«Թե ինչպե՞ս կլուծվի այդ խնդիրը՝ առայժմ պարզ չէ: Կարծում եմ՝ կորոնավիրուսի հետ կապված այս անորոշության ժամանակամիջոցում իրավիճակի սրացում Լեռնային Ղարաբաղի գոտում ամենայն հավանականությամբ չի լինի: Սա իմ անձնական տեսակետն է», - ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետը: