Վալերիուս Սիմուլիկ. «Հուսով եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»
«Լիտվան աջակցում է ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:
Այս մասին ասել է Լիտվա-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, պատգամավոր Վալերիուս Սիմուլիկը:
«Մենք շատ լավ հասկանում ենք իրավիճակը: Ինչպես գիտեք, ես որոշ ժամանակ զբաղեցրել եմ Բալթյան Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը: Մենք տեղյակ ենք, որ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրներն ունեն տարածքային խնդիրներ և այդ կապակցությամբ հայտարարություն ենք ընդունել: Մենք աջակցում ենք ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Գիտենք, թե ով է այդ խնդիրների ծագման մեղավորը:
Լիտվան ընդունում է, որ Ադրբեջանի 20 տոկոս տարածքներն օկուպացված են: Լիտվայի Սեյմն ընդունել է փաստաթուղթ, որն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Հուսով եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը կվերականգնվի», - նշել է լիտվացի պատգամավորը: