Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի
Փաշինյան Նիկոլն ու Վանեցյան Արթուրը որոշել են քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվել: Այսինքն՝ պարեցին բոլոր պարերը (տանգո, վալս, պոլոնեզ, մազուրկա, գյումրվա տրնգի և այլն), գաղտնալսվեցին, խայտառակ եղան, հանրությանը համոզեցին, թե վանեցյան արթուրը դատավոր Հրաչին ընդհանրապես հրահանգ չի տվել, ընդամենը ասել է, որ Հրաչը անկախ լինի (սա էլ իրենից անկախ հանգամանքներով կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին), հիմա էլ հերթը հասել է քաղտեխնոլոգիաներին:
Ուրեմն, սրանք հասկացել են, որ «գրանտակեր» եզրույթը Հայաստանում շուտով կդառնա հայհոյանք և գրանտակերների վրա կսկսեն զանգվածաբար թքել փողոցում: Եվ սրանք ուզում են անջատվել պայմանական սորոսականներից և անգամ զոհաբերել գրիգորյան արմենին՝ արդի ականավոր անվտանգության ստրատեգին: Մամուլը գրում է, թե իբր լուրջ մարտեր են ընթանում իշխանական թևերի մեջ, իբր «նիկոլա-վանեցյանական թևը ցանկանում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ…»:
Սա, իհարկե, ներկայացում է: Մարդիկ պետք է գիտակցեն, որ Փաշինյան Նիկոլը ոչ մի հակասություն չունի սորոսականների հետ: Ու չի էլ կարող ունենալ, եթե անգամ ուզենա: Ընդամենը ցանկություն կա չվարքաբեկվել Բարսեղյան Լևոնի ու Սաքունց Արթուրի կարգի խայտառակությունների հետ շփումներով: Նրանք բոլորը միասին ծառայում են նույն գաղափարին, ունեն մեկ ընդհանուր նպատակ: Իսկ թե ինչ կբեմադրեն հանրության համար՝ էական չէ:
/shame.am/