Արտյոմ Խաչատուրյան. «Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից զենք ու զինամթերք է ստացել, ծավալը` 1500 չվերթ, «Ռուսլան» և Իլ-76 ինքնաթիռներով»

irevanaz.com

Փաշինյան Նիկոլին սպասարկող մի խայտառակ պարբերական նյութ է հրապարակել, անունն էլ դրել է «Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավադրությունը»: Նվիրված է երեկվա խայտառակությանը: Դեգեներատ հեղինակն արդարացնում է Հայաստանի արած-չարածը և, բնականաբար, դժգոհ է ՀԱՊԿ մյուս երկրներից: Այսպիսի մտքեր կան այդ նյութում. «Կազմակերպությունն ինքը, ըստ էության, ֆորմալություն է ավելի շատ, քան ռազմաքաղաքական դաշինք, ըստ այդմ՝ դրա գլխավոր քարտուղարի պաշտոնը առավելևս ֆորմալ պաշտոն է՝ դարձյալ ըստ էության»:
Հետո գրում են, թե ՀԱՊԿ-ը հեղինակություն չունի, Հայաստանի գլխին սարքում են, իսկ ամենակարևոր միտքն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին պարտք է, ոչ թե Հայաստանը` Ռուսաստանին: Հիմա՝ էս դեգեներատներին ու նրանց գրածները կարդացող նախրին ասեմ, թե մոտավորապես ով է ում պարտք:
Ուրեմն, վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից զենք ու զինամթերք է ստացել, ծավալը` 1500 չվերթ, «Ռուսլան» և Իլ-76 ինքնաթիռներով: Միայն տեղափոխման արժեքը չի կարող լինել 150 միլիոն դոլարից քիչ: Թե կոնկրետ ինչ են տեղափոխել այդ չվերթներով` չգիտեմ: Ինչևէ, Հայաստանը դրա դիմաց ոչինչ չի վճարել, այսինքն` ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ: Սա պետական գաղտնիք չէ, եթե ես գիտեմ, սակայն գաղտնիքի պես մի բան է: Ինձ այս մասին ասել են կազմակերպիչները:
 Բնականաբար, այս մասին տեղյակ է նաև Փաշինյան Նիկոլը: Այդ նվեր ստացած զենքն ու զինամթերքն անհրաժեշտություն էր Հայաստանի համար, քանզի Հայաստանն ինքնաբավ երկիր չէ և, ի տարբերություն Ադրբեջանի, ի վիճակի չէ ֆինանսավորել իր անվտանգությունը: Համեմատության կարգով ասեմ, որ այդ զենքը Հայաստանի համար եղել է այնպիսի մի բան, ինչպիսին ինսուլինն է դիաբետով հիվանդի համար, որը փող չունի անձամբ ինսուլին գնելու: Այսինքն՝ Հայաստանն ուղղակի կկործանվի առանց այդ ձրի զենքի:
Հիմա Փաշինյան Նիկոլն է վարչապետ: Նա գիտակցում է այս ամենը և ուղղակի պարտավոր է շարունակել Սերժ Սարգսյանի գործը: Բայց ո՞նց: Ամերիկյան հրահանգով Պուտինի անձնական կազմակերպության ղեկավարին ու անձնական ընկերոջը կալանավորելո՞վ: Փանիկում լակոտական ներկայացում բեմադրելո՞վ: Կամ՝ ո՞ր մի լակոտին պիտի ուղարկի Մոսկվա այս նուրբ հարցերի լուծման համար: միրզոյան արարատի՞ն, թե՞ ավինյան տիկոյին: Միգուցե վանեցյան արթուրի՞ն: Մեկը պատկերացնո՞ւմ է սրանց, ասենք, Գերասիմովի կամ Շոյգուի հետ նման պրոյեկտներ քննարկելիս: Ո՞վ է այդ տիեզերական ֆանտազիայի տերը էս ողորմելի երկրում նման բան պատկերացնելու համար, որտեղ բնակվում են հիմնականում կատարյալ նախիր, ՀՀ հպարտ քաղաքացիներ ու ավելի քիչ նորմալ մարդիկ:
Տո, քոսո՛տ նախիր ու քաքոտ հպարտ քաղաքացիներ, ստոր սաքունցներ, բարսեղյան լևոններ ու խզմալյաններ, ձեր չոբանն ասում է, թե ձեր խոսքն իր համար օրենք է: Դե ուրեմն, ամբախ-զամբախ դուրս տալու տեղը ձեր չոբանից պահանջեք շուտափույթ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Եվ հաջորդ օրը, երբ մենք արդեն այլ երկրում կլինենք, ուշադիր եղեք ձեր քամակներին: Ու տեղեկացրեք մեզ ազնվորեն ձեր քամակների հետ կատարվածի մասին, դա պրոբլեմ չէ ինտերնետի դարում: Անպայման գրեք 1in.am-ում, lragir.am-ում, կկարդանք` կուրախանանք: Ջհանդամ, մի հատ էլ ձեր ողորմաթասը կխմենք...», - գրել է Artiom Khachaturian-ը Facebook-ի իր էջում:



Читайте также

Оставить комментарий