Հազարավոր զինվորներ զոհվեցին հանուն ոչնչի - Հակոբյան Աննան

Փաշինյան Նիկոլի կինը Ամերիկայում սյուրպրիզներ է անում: Հենց առաջին օրը լուր հաղորդեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ամեն ինչ ավելի լավ է ընթանում, քան սպասվում էր, հիմա էլ հարցազրույց է տալիս և ասում, թե հազարավոր զինվորներ զոհվեցին հանուն ոչնչի:
Տիկին Աննայի այս միտքը զայրույթ է առաջացրել հանրության տարբեր շրջանակներում, ինչպեսև նրա բոլոր քայլերը: Բայց պետք է ասել, որ այս անգամ նա դատապարտելի բան չի ասել. Նրա միտքն այն է, որ հազարավոր զինվորներ զոհվեցին հանուն ոչնչի, ՔԱՆԶԻ ԱՌ ԱՅՍՕՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ հարցում որևէ առաջընթաց չկա: Այսինքն, Հակոբյան Աննայի ասածը չի վերաբերում պատերազմի զոհերին, նա ասում է, որ եկեք վերջ տանք խաղաղ պայմաններում սպանելուն ու սպանվելուն, մանավանդ որ դա խաղաղությանն ու կարգավորմանը չի նպաստում:
Իհարկե, Փաշինյան Նիկոլի գաղափարախոսական տրեստում գիտակցում են նման արտահայտությունների անցանկալի հետևանքները, բայց, այնուամենայնիվ, չեն խուսափում դրանցից: Եվ այս առումով պետք է ասել, որ, հավանաբար, գործ ունենք Սիրադեղյան Վանոյի խորհրդի կատարման հետ: Իր նամակում Փաշինյանին Սիրադեղյանը գրում էր. «Մի պատրվակով հիվանդացի ու բոլորին փաստի առաջ կանգնեցրու` նշանակելով նոր ընտրություններ: Էդ երկու շաբաթն Աննայի խաղաքարտն էլի, մի վերջին անգամ էլ օգտագործի` բոլորին շեղելու համար»:
Ինչևէ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Փաշինյան Նիկոլն ուղղակի կատարում է իր ավագ ընկերոջ ու հոգևոր հոր մաղթանքը: Նա բավարար ուղեղ ունի, որպեսզի չհրահրի հանրային հնչեղություն առաջացնող սկանդալներ և հեռու մնա դրանցից», - ենթադրում է «shame.am»-ը :



Читайте также

Оставить комментарий