Սամեդ Սեյիդով. «Միջազգային կազմակերպություններում պետք է լսվի ԼՂ երկու համայնքների ձայնը»

irevanaz.comԼՂ հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու փորձը նշանակում է հրաժարվել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններից։

Այդ մասին լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը։

«Եվրախորհուրդը Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելով լուրջ քայլ կատարեց 2005 թ.-ի բանաձևի դրույթների կատարման ուղղությամբ: Ես համոզված եմ, որ այդ ուղությամբ դեռ շատ բան է արվելու»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով, ԶԼՄ-ները հայտնում են, որ հայկական կողմը այնքան էլ ոգևորված չէ ԵԽԽՎ-ի տվյալ ենթահանձնաժողովի առկայությամբ։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին չի զարմացնում այն, որ «չշահագրգռված ուժերը դեմ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտությունների տարածմանը»։

«Այդ ենթահանձնաժողովի գործունեությանը խոչընդոտել նշանակում է խախտել Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները», - ընդգծել է խորհրդարանականը:

«Դրա համար էլ չեմ հավատում, որ հայկական կողմը այդ ուղությամբ քայլեր կկատարի, որովհետև դա կհարվածի Հայաստանի վարկանիշին և նրան օգուտ չի բերի։ Ցանկացած դեպքում՝ մենք պետք է կատարենք մեր առաքելությունը՝ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքը և կոնկրետ առաջարկություններ անել այդ ուղությամբ»,-ասել է Սեյիդովը:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի խոսքով, Եվրախորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում պետք է լսվի Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ձայնը, «և ադրբեջանցիների, և այնտեղ ապրող հայերի»։



Читайте также

Оставить комментарий